«Ժողովուրդ». Վարչապետը որոշել է ծննդյան տարեդարձը լայն շրջապատում չնշել
Հայկական Մամուլ
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 57 տարեկան: Գրում է «Ժողովուրդ»-ը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ի սկզբանե նախատեսված է եղել, որ Աբրահամյանն իր ծննդյան տարեդարձը նշելու է պաշտոնյաների նեղ շրջանակի հետ, կիրակի օրը: Ենթադրվել է, որ այդ միջոցառմանը կմասնակցեն այն պաշտոնյաները, որոնց Աբրահամյանը վստահում է և համարում իր «թիմի» անդամ:
Սակայն հետագայում Հովիկ Աբրահամյանը որոշել է այդ մտքից հրաժարվել և ծննդյան օրն անցկացնել ընտանիքի անդամների շրջապատում:
Թերթին չի հաջողվել տեղեկությունը պաշտոնապես ճշտել: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչու է վարչապետը որոշել ծննդյան տարեդարձը լայն շրջապատում չնշել:
Շարունակությունը`թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել