«Ժողովուրդ». Երեք պատգամավոր հրաժարվել են ԵԽԽՎ նիստին մասնակցելուց
Հայկական Մամուլ
Հունվարի 26-ից 30-ը նախատեսված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին չեն մասնակցի Աժ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը և Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք հրաժարվել են ԵԽԽՎ նիստին մասնակցելուց՝ առողջության հետ կապված խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ:
Այս անգամ ԵԽԽՎ պատվիրակության կազմում Ստրասբուրգ կմեկնեն ՀՀ Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով պատվիրակության ղեկավարն է, Աժ ՀՀԿ խմբակցության անդամներ Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը, Աժ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու