Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ․ Երևանի քաղաքապետարան 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր ԱԱ-ի ընթացքում առգրավվել է ավելի քան 600 դրոն Թեհրանի մետրոն այաթոլլա Խամենեիի հրաժեշտի զանգվածային արարողության ընթացքում մի քանի ժամում 7 մլն ուղևորություն է գրանցել Այրվել է «Scania» մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը Հարգենք ինքներս մեզ, մեր ազգային շահերը ու դարերով երազած անկախ պետականության մայր օրենք՝ Սահմանադրությունը. Արտակ Զաքարյան Եվրոպան չի կարող նպաստել ուկրաինական կարգավորմանը. Գալուզին Հրդեհ Նորապատում. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր «Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Խամենեիի հուղարկավորությանը կարող էինք ոչնչացնել բոլորին. Թրամփ Սլովակիայում ձախողվել է նախկին պաշտոնյաների վճարների չեղարկման հանրաքվեն 

Հանրային խորհուրդը լսել է Ֆիոլետովոյի ոսկու հանքի շահագործմամբ մտահոգ բնակիչներին

Հասարակություն

Հանրային խորհուրդը քննարկել է Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի տարածքում ոսկու հանքավայրի շահագործման հարցը, որը լուրջ մտահոգություն է առաջացրել համայնքի բնակիչների շրջանում: Նրանք իրենց բողոքն են հայտնել Հանրային խորհրդին, որն էլ հունվարի 23-ին կազմակերպել է ՀԽ 4 հանձնաժողովների համատեղ նիստ՝ հրավիրելով շահագրգիռ կողմերին քննարկելու հարցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԽ-ի լրատվական ծառայությունից, խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի, Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, Ազգային փոքրամասնությունների հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցել են պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Ֆիոլետովո համայնքի բնակիչներ, երկրաբաններ ու բնապահպաններ, ինչպես նաև ոսկու հանքավայրը շահագործել ցանկացող կողմը՝ «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:

«Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել Ֆիոլետովո համայնքում ոսկու հանքավայրի շահագործման նախագիծ, որը պետք է համապատասխան փորձաքննության ենթարկվի, և փորձաքննության արդյունքների հիման վրա որոշվի շահագործելու թույլտվություն տալու կամ չտալու հարցը: Ըստ նախագծի՝ հանքավայրը պետք է շահագործվի բաց եղանակով, ինչն էլ մտահոգությունների տեղիք է տալիս:

Քննարկման ժամանակ Ֆիոլետովո համայնքի ներկայացուցիչներից մեկը, ներկայացնելով համայնքի բնակիչների բողոքը, նշել է, որ իրենց հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրը հողագործությունն է, և հանքավայրի շահագործումը վնաս կհասցնի բնամթերքին: Բացի այդ, գյուղը կարող է կանգնել նաև ջրազրկման վտանգի առաջ:

Բաց եղանակով հանքի շահագործմանը դեմ է արտահայտվել նաև Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ բարձր գնահատելով համայնքի բնակիչների միահամուռ դիրքորոշումն ու նշել, որ խնդիրը ոչ միայն Ֆիոլետովո համայնքինն է, այլև առկա է ողջ հանրապետությունում:

Հանրային խորհրդի հանձնաժողովներում ընդգրկված երկրաբանները խոսել են հանքի շահագործման դեպքում տարածաշրջանի աղբյուրներին ու արոտավայրերին սպառնացող վտանգի մասին՝ ընդգծելով, որ մինչև շահագործման թույլտվություն տալը, պետական համապատասխան կառույցները պետք է լուրջ փորձագիտական գործընթաց իրականացնեն:

Մասնագետները չեն բացառել հանքի շահագործման դեպքում սեյսմիկ վտանգի առաջացումը, քանի որ այն գտվում է սեյսմիկ գոտում:

Քննարկմանը մասնակից երկրաբանները բարձրացրել են նաև տարածքում հարյուրամյակների ընթացքում ձևավորված մշակութային շերտերին սպառնացող վտանգի հարցը՝ առաջարկելով, որ մշակույթի նախարարությունը նույնպես իր տեսակետը հայտնի հանքի շահագործման վերաբերյալ:

Հանրային խորհրդի անդամ, Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Սուրեն Զոլյանը նույնպես ներկայացրել է հանձնաժողի բացասական դիրքորոշումը: Նա խնդիրը ներկայացրել է նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների տեսանկյունից, ինչն ամրագրված է միջազգային պայմանագրերով ու տեղական օրենսդրությամբ: Ըստ Զոլյանի՝ Ֆիոլետովոն Հայաստանի և գուցեև աշխարհի այն եզակի մոլականական գյուղերից է, որը պահպանել է իր ավանդույթներն ու արժեհամակարգը յուրօրինակ ձևով և դրանով իսկ մշակութային արժեք է իրենից ներկայացնում: Զոլյանը Ֆիոլետո վո համայնքը կարևորել է նաև տուրիզմի զարգացման տեսանկյունից՝ նշելով, որ հանքի շահագործումը կարող է վնաս հասցնել գյուղին նաև այդ առումով:

Հանրային խորհրդի անդամ, ՀԽ գյուղատնտեսական հարցերի նախագահ Յուրի Ջավադյանը նույնպես կարևորել է հարցը համակողմանիորեն քննարկելու անհրաժեշտությունը: Նա հանքը շահագործել ցանկացող ընկերության ներկայացուցչին հորդորել է ներկայացնել հանքը փակ համակարգով շահագործելու տարբերակ, որով միգուցե հնարավոր լինի չեզոքացնել վնասները:

Բնապահպանական փորձաքննության ՊՕԱԿ-ի փոխտնօրեն Հենրիկ Գրիգորյանը հայտնել է, որ համայնքում հարցի վերաբերյալ տեղի են ունեցել հանրային լսումներ, և քանի որ համայնքի բնակիչները դեմ են արտահայտվել հանքի շահագործմանը, ընկերությունը դիմել է իրենց՝ կասեցնելու փորձաքննական գործընթացները, մինչև խնդրահարույց հարցերը կարգավորվեն:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության օգտակար հանածոների և ընդհանուր երկրաբանության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանը նշել է, որ իրենց կողմից որոշում չի կարող կայացվել, քանի դեռ չեն կատարվել համապատասխան փորձաքննություններ:

Բնապահպանության նախարարության ընդերքի վարչության պետ Վիգեն Ավետիսյանը ներկաներին հավաստիացրել է, որ բնապահպանության նախարարի կողմից կա հանձնարարական՝ հաշվի առնել բոլոր տեսակետները, որից հետո միայն տալ համապատասխան եզրակացություն:

Ներկաները լսել են նաև հանքը շահագործել ցանկացող ընկերության ներկայացուցչի տեսակետները: Վերջինս առարկել է բնապահպանների, երկրաբանների կողմից բերված որոշ փաստարկներ, միաժամանակ նշել, որ իրենք պատրաստ են ընդունելու քննարկման ընթացքում հնչած առաջարկներն ու հաշվի նստել բարձրացված հարցերի հետ: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք չեն կարող իրենց նախագիծն իրականացնել համայնքի բնակիչների անհամաձայնության դեպքում՝ միաժամանակ առաջ քաշելով իրենց կողմից արդեն իսկ իրականացված ծախսերի փոխհատուցման խնդիրը: Որպես հանքի շահագործմա ն դրական կողմ՝ նա ընդգծել է աշխատատեղերի ստեղծման հանգամանքը:

Հաշվի առնելով հանքի շահագործման հետ կապված պատմամշակութային, ընդերքաբանական, բնապահպանական խնդիրները՝ ներկաները փաստել են, որ հանքի շահագործումը բաց եղանակով լուրջ հետևանքներ կարող է առաջացնել: Ուստի Հանրային խորհրդի 4 հանձնաժողովներն էլ բացասական դիրքորոշում են հայտնել նախագծի վերաբերյալ՝ հայտարարելով, որ այն նպատակահարմար չէ:

Այդ դիրքորոշումը կներկայացվի նաև Հանրային խորհրդի նախագահին, ինչպես նաև ՀՀ կառավարության ղեկավարին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ․ Երևանի քաղաքապետարան 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր ԱԱ-ի ընթացքում առգրավվել է ավելի քան 600 դրոն Թեհրանի մետրոն այաթոլլա Խամենեիի հրաժեշտի զանգվածային արարողության ընթացքում մի քանի ժամում 7 մլն ուղևորություն է գրանցել Այրվել է «Scania» մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը Հարգենք ինքներս մեզ, մեր ազգային շահերը ու դարերով երազած անկախ պետականության մայր օրենք՝ Սահմանադրությունը. Արտակ Զաքարյան Եվրոպան չի կարող նպաստել ուկրաինական կարգավորմանը. Գալուզին Հրդեհ Նորապատում. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր «Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Խամենեիի հուղարկավորությանը կարող էինք ոչնչացնել բոլորին. Թրամփ Սլովակիայում ձախողվել է նախկին պաշտոնյաների վճարների չեղարկման հանրաքվեն Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի մահվան նոր վարկած Ջեյ Դի Վենս. Մեծ Բրիտանիան երկար ժամանակ ձախողվել է իր իսկ ղեկավարության պատճառով Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ինԹող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել էԵրևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի ԱՄՆ-ում շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ Եկատերինբուրգում Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան Skoda-ն մտածում է Եվրոպայի համար գերհասանելի քրոսովերի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀունիսի 7-ին ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր կամքը. Ալեն Սիմոնյան Ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաև նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում. Փաշինյան Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը 7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկԻնչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակԻնչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերիցԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալՀրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. ArmsportԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն ԱզիզյանԻսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարըԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունըՎեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀՎլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթող
Ամենադիտված