Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի պատճառով չեղյալ է համարվել «Ռամադան» կինոփառատոնը
Գիտություն և Մշակույթ
Բելգիայի Տուրնե քաղաքում կազմակերպիչները չեղյալ են համարել «Ռամադան» կինոփառատոնի անցկացումը` հնարավոր ահաբեկչության պատճառով: Այս մասին հայտնել է BBC-ն:
Փառատոնը պետք է տևեր մինչև հունվարի 27-ը, սակայն հինգշաբթի օրը ոստիկանության խորհրդով փակվել էր Imagix կինոթատրոնում փառատոնի գլխավոր դահլիճը:
Բելգիայում հայտարարվել է ահաբեկչության սպառնալիքի բարձր մակարդակ նրանից հետո, երբ այս ամսվա սկզբին հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացվել է երկու կասկածյալ գրոհային և ձերբակալվել` 13-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)