«Մեզ անընդհատ հարցնում են «Ռեալի» մասին, սակայն մինչ այդ պետք է հաղթենք «Շախտյորին»». Ռոբեն
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է, որ իր թիմը ցանկանում է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ մինչ այդ պետք է հաղթահարեն «Շախտյորի» արգելքը:
«Մենք ցանկանում ենք անպայման դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Չէ՞ որ մրցաշարին մասնակցում ես հաղթելու համար: Սակայն հիմա մենք չպետք է այդքան հեռուն նայենք: Հիմա շատեր խոսում են «Ռեալի» մասին՝ որպես մրցաշարի գխավոր ֆավորիտի: Հարցնում են՝ ինչպես կխաղանք նրանց դեմ: Սակայն մենք նախ պետք է հաղթենք «Շախտյորին»: Իսկ դա հեշտ չի լինելու: Մեկ թույլ խաղ, և դու արդեն լքում ես Չեմպիոնների լիգան: Մենք պետք է դաս ստանանք նախորդ մրցաշրջանից, երբ մեր հարկի տակ 0:4 հաշվով զիջեցինք «Ռեալին». Ռոբենի խոսքը մեջբերում է Die Welt-ը:
Նշենք, որ «Բավարիայի» և«Շախտյորի» միջև առաջին խաղը տեղի կունենա փետրվարի 17-ին՝ ուկրաինական ակումբի դաշտում, պատասխան խաղը՝ մարտի 11-ին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու