Երկրին մոտեցած աստղակերպն արբանյակ ունի. NASA
Գիտություն և Մշակույթ
NASA-ի գիտնականները հայտնել են, որ BL86 խոշոր աստղակերպը, որը Երկրին է մոտեցել 1,2 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, ունի բնական արբանյակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես պնդում են հետազոտողները, շուրջ 500 մետր տրամագծով և 157 միլիոն տոննա զանգվածով աստղակերպի շուրջը մոտավորապես 70 մետր տրամագծով արբանյակ է պտտվում:
Աստղակերպը 2004 թվականին հայտնաբերել են ամերիկացի աստղագետները: Գիտնականները հայտարարել են, որ այն սպառնալիք չի ներկայացնում Երկրի համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)