Ասքերովի հարցը կարող են քննարկել Ղարաբաղի իշխանությունների հետ. Սեյրան Օհանյան
Հասարակություն
Ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասքերովի հարցը կարող է քննարկվել ԼՂՀ իշխանությունների հետ: Այսօր նախորդ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչ է նախարարը մտածում Դիլհամ Ասքերովի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին, Օհանյանը պատասխանեց, որ «ադրբեջանցի դիվերսանտներին վերաբերող ցանկացած հարցը կարող են և պետք է քննարկել Ղարաբաղի իշխանությունների հետ»:
2014թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հարց էին տվել իբր ՌԴ քաղաքացի Դիլհամ Ասքերովի մասին, որը դատապարտվել է ԼՂՀ-ում: Ի պատասխան՝ Լավրովը հայտարարել էր, որ «նրան ձերբակալել է հայկական կողմը, ուստի մենք դա կքննարկենք հայկական կողմի հետ»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու