Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու 

«Մեր բանակը ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես պատկառելի տարիք ունեցող իմաստունը». ՀՀ ԱԺ նախագահ

Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում ընդունել է մի խումբ զինծառայողների: Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահը ՀՀ ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել ՀՀ պաշտպանության նախարարի զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին: Մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով և անվանական ժամացույցներով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն է հայտնել օրենսդիր մարմնի ղեկավարին և պատգամավորներին՝ բանակը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և բանակին աջակցելու համար:

ՀՀ ԱԺ նախագահն իր ելույթում նշել է.

«Հարգելի պարոն նախարար, հարգարժան զինծառայողներ և ներկաներ,

Վաղը, հունվարի 28-ին, լրանում է հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը:Մեր բանակը թեև ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես պատկառելի տարիք ունեցող իմաստունը: Իմաստությունն ու հսկայական փորձը հայկական բանակը ձեռք է բերել դժվարությամբ՝ արձանագրելով մեծ հաջողություններ ու, ցավոք, նաև ծանր կորուստներ: Բազմիցս եմ ասել, որ հայկական ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը հենց հայոց բանակն է, իսկ երիտասարդները՝ մեր երկրի ապագան կերտողները: Ինչպես բազմաթիվ առիթներով համոզվել ենք, այս 23 տարիների ընթացքում մեր բանակը կանգնած է ամուր, այն հաղթած ու հաղթող բանակ է, ինչի վառ վկայությունն է մեր բանակի հաղթանակներով լեցուն մարտական ուղին:

Հայոց բանակի զինվորների և հրամանատարների ջանքերով ու նվիրումով, այսօր երաշխավորված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների բնակչության խաղաղությունը: Այսօր մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը վստահելի ձեռքերում են` հայոց բանակի ապահով ձեռքերում: Արդեն փաստ է, որ մեր 23 տարեկան բանակը ժամանակակից է, ունի բարձր պատրաստվածություն, համալրված է ամենաարդիական զինտեխնիկայով, ամենաբարձրակարգ մասնագետներով և հագեցված է նորագույն տեխնոլոգիաներով:

Հայոց բանակն այսօր, բացի հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականությունից, բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացնում է նաև միջազգային խաղաղապահ առաքելություն:

Հարգելի զինծառայողներ,

Ցավով պիտի նշեմ, որ հայկական բանակի տոնին նախորդող օրերն առաջին գծի զինվորական հենակետերում լարված էին, և, ցավոք, դեռևս շարունակում է պահպանվել լարվածությունը: Բոլորս գիտենք լարվածության հիմնական մեղավորին` մեր հակառակորդ պետության բարձրագույն իշխանությանը, որին թվում է, թե իր դիվերսիոն կամ այլ նենգ գործողություններով կկարողանա արդյունքի հասնել:
Ինչպես համոզվեցինք այս մի քանի օրերի ընթացքում, Ադրբեջանի ղեկավարության անառողջ երևակայությունը չի կարող գրանցել որևէ դրական արդյունք. դրանք սոսկ հետևանքներ են, որի ծանրությունը զգում է յուրաքանչյուր ադրբեջանցի՝ ունենալով մարդկային կորուստներ:

Հայոց բանակի զինվորը երբեք չի տառապում ռազմատենչությամբ, բայց ի զորու է արժանի պատասխան տալ նման հոխորտանքի յուրաքանչյուր դրսևորման: Հայոց բանակի զինվորը երբեք չի հարձակվել ուրիշի տան վրա ու միշտ նվիրումով, հաճախ էլ՝ կյանքի գնով, պաշտպանում է իր երկրի՝ իր տան անվտանգությունը:

Այս օրերին էլ հայկական բանակի մի խումբ սպաներ ու զինվորներ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցրին իրենց կյանքի գնով և ընկան հերոսաբար:

Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր հերոսների հիշատակը…Շնորհակալություն:

Հարգելի բարեկամներ,

Ի դեմս այսօր Ազգային ժողովում հյուրընկալված զինվորների ու սպաների` Բանակի օրվա գալիք տոնի առթիվ շնորհավորում եմ բանակի բոլոր զինծառայողներին՝ անկախ նրանց կոչումից ու զբաղեցրած պաշտոնից: Առանձնահատուկ շնորհավորում եմ նրանց, ովքեր հենց այս պահին դիտակետում և խրամատում իրականացնում են մարտական հերթապահություն: Շնորհակալ եմ ձեր նվիրումի, հայրենասիրության ու քաջության համար:

Երախտագիտությունս եմ հայտնում մեր զինծառայողների ծնողներին: Թող ամեն բացվող օր նրանք դիմավորեն ժպիտով ու իրենց զավակներից կամ նրանց մասին լսած բարի լուրով:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ առողջություն, խաղաղություն և անվտանգ ծառայություն, իսկ մարտական հերթապահության ընթացքում վիրավորված զինծառայողներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են
Ամենադիտված