Արսեն Աղաբաբյանը վերընտրվեց Նոյեմբերյան համայնքի ղեկավարի պաշտոնում Գիտնականը բացատրել է, թե ինչու է ձմռանը վտանգավոր ամառային մարզակոշիկներով վազելը Նշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգը Temu-ն փոխում է առեւտրային կանոնները Նշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգը Բժշկուհին հայտնել է, թե որ հիվանդության հետ են հաճախ շփոթում ալերգիան 18-ամյա չինուհու մոտ միանգամից հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսի 18 տեսակ Նշվել են բերանի տհաճ հոտի ոչ ակնհայտ պատճառները Հոգեբանը հերքել է միջին տարիքի ճգնաժամի գոյությունը Ռուս և չինացի գիտնականները հայտնաբերել են «այրվող սառույցից» գազ արդյունահանելու միջոց։ Ջերմաստիճանը կնվազի. ձյուն, տեղումներ. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսում կատուների նկատմամբ վերաբերմունքի մութ կողմը 

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցը

Արտաքին Քաղաքական

Ստրասբուրգում արդեն 3-րդ օրն է իր աշխատանքներն է շարունակում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Թեև նստաշրջանի օրակարգում ընդգրկված չեն Հայաստանին առնչվող սկզբունքային հարցեր, այդուամենայնիվ, մեր պատվիրակներն ակտիվորեն մասնակցում են քննարկումներին և օգտագործում յուրաքանչյուր առիթ' բարձրացնելու Հայաստանի համար օրակարգային խնդիրներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայկական պատվիրակության անդամներ' Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Մհեր Շահգելդյանն ու պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն'օգտվելով ազատ քննարկման ձևաչափում իրենց տրամադրված ելույթի իրավունքից, անդրադարձել են Հայոց ցեղասպանության խնդրին:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը, որը ժամանակի սղությամբ պայմանավորված թեև չի հնչեցվել, բայց գրավոր կերպով Վեհաժողովին է ներկայացվել' ուշադրություն հրավիրելով ցեղասպանության 100-րդ տարելիցի, Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից պատմության հետ առերեսվելու ցանկության բացակայության, թուրքական դիվանագիտության պատմական զեղծարարության և դրանից բխող մտահոգությունների շուրջ:

Իր ելույթում Նաղդալյանը մասնավորապես նշել է. «2015 թվականի ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, բայց 100 տարին բավարար ժամանակ չի եղել, որպեսզի Թուրքիան կարողանա ճանաչել ու առերեսվել իր պատմության հետ, պաշտոնապես ընդունի իր պատմության այդ էջը ու իրականությանն ադեկվատ գնահատական տա: Անգամ այն դեպքում, որ ցեղասպանության կազմակերպիչներին առաջինը դատել ու դատապարտել է թուրքական ռազմական դատարանը 1919 թվականին: Սխալվում են բոլոր նրանք, ովքեր հայերիս ցեղասպանությունը համարում են հայկական խնդիր: Մարդկության դեմ գործված որևէ ոճիր ոչ միայն վաղեմության ժամկետ չունի, այլև վերաբերում է ողջ մարդկությանը: 100 տարի շարունակ ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ձգտող հայերը անձնական խնդիր չեն լուծում: 2015-ը ոչ թե հայերիս, այլև ամբողջ աշխարհի համար հստակ սահմանագիծ է՝ մի կողմում նրանք են, ովքեր կարևորում են ճշմարտությունն ու համամարդկային արժեքները, ապրելու բնական իրավունքը, որ ամրագրված է մարդու իրավունքների կոնվենցիայում, ովքեր խնդիր ունեն կանխել մարդկության դեմ գործվող հնարավոր այլ ոճիրները: Մյուս կող մում նրանք են, ովքեր գիտեն ու գիտակցում են և’ ճշմարտությունը, և’ պատմական իրադարձությունների անշրջելիության փաստը, բայց առաջնորդվում են օրվա քաղաքականությամբ, քաղաքական բարեհարմարությամբ ու խուսափում են հարաբերությունները վտանգել ժամանակակից Թուրքիայի հետ: Իրավունք ունե՞նք մենք ակնկալել, որ ցեղասպանության 100-ամյա տարելիցը Թուրքիայի Հանրապետությունում կարող է սեփական պատմության ընդունման հարցում փոփոխություններ բերել: Եվ այո, և ոչ: Այո, որովհետև ժամանակակից Թուրքիան մեծ ու հզոր պետություն է, որի քաղաքացիները հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո սկսել են իրենք իրենց հարցեր տալ ու որոնել այդ հարցերի պատասխանները ոչ պաշտոնական պատմության ու գաղափարախոսության մեջ, որովհետև ժամանակի մեջ ավելանում է Նոբելյան մրցանակի դափնեկիր թուրք գրող Օրհան Փամուկի նման մտածողների թիվը: Ոչ, որովհետև Թուրքիայի կառավարողները շարունակում են հերքել ցեղասպանության փաստը, նրանց շարունակում է առաջնորդել վախը և այն գիտակցությունը, որ սեփական ոճիրն ընդունելը թուլության նշան է:

2014-ի օգոստոսին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Թուրքիայի նախագահին հանձնեց 2015-ի ապրիլի 24-ին Երևանում լինելու ու ցեղասպանության զոհերի հիշատակը միասին հարգելու՝ ՀՀ նախագահի հրավերը: Վեց ամիս թուրքական դիվանագիտությունը պատասխան էր որոնում և գտավ ևս մեկ պատմական զեղծարարության՝ Գալիպոլիի ճակատամարտի ժամկետները կեղծելու ճանապարհով: Օրացույցի հետ խնդիրները, սակայն, ոչինչ են՝ համեմատած թուրքական դիվանագիտության հերթական խորամանկության հետ՝ թույլ չտալ, որ ապրիլի 24-ին Երևան գան ու ցեղասպանության զոհերին հարգանքի իրենց տուրքը մատուցեն այլ պետությունների ղեկավարները: Ինչպես նախագահ Էրդողանին իր պատասխան նամակում նշեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արսեն Աղաբաբյանը վերընտրվեց Նոյեմբերյան համայնքի ղեկավարի պաշտոնում Գիտնականը բացատրել է, թե ինչու է ձմռանը վտանգավոր ամառային մարզակոշիկներով վազելըՆշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգըTemu-ն փոխում է առեւտրային կանոններըՆշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգըԲժշկուհին հայտնել է, թե որ հիվանդության հետ են հաճախ շփոթում ալերգիան18-ամյա չինուհու մոտ միանգամից հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսի 18 տեսակՆշվել են բերանի տհաճ հոտի ոչ ակնհայտ պատճառներըՀոգեբանը հերքել է միջին տարիքի ճգնաժամի գոյությունըՌուս և չինացի գիտնականները հայտնաբերել են «այրվող սառույցից» գազ արդյունահանելու միջոց։Ջերմաստիճանը կնվազի. ձյուն, տեղումներ. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԳիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսում կատուների նկատմամբ վերաբերմունքի մութ կողմը«Շանթ դաշինքը» Կապանում հաղթեց` ստանալով 84.95 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, որ հատուկ ռիթմով երաժշտությունը կարող է նվազեցնել սթրեսն ու անհանգստությունըԱպարանում Կարեն Եղիազարյանը ստացավ 99 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, թե որ դեպքում է թեյը մեծացնում անոթային հիվանդությունների զարգացման վտանգըՀայտնաբերվել է հոդացավը մեղմելու անսովոր միջոցՎիտամին C-ի հակաքաղցկեղային նոր հատկություն է հայտնաբերվելՆախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավըԿույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ի համար Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց Վթարային ջրանջատումներ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխության դեպքումՀիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ) Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում Առաջին թվերը Կապանից. հաղթում է Գեւորգ Փարսյանը Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերըԱլագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքումԱկտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար ենՍևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումըՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքինԳևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ
Ամենադիտված