Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան Skoda-ն մտածում է Եվրոպայի համար գերհասանելի քրոսովերի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հունիսի 7-ին ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր կամքը. Ալեն Սիմոնյան Ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաև նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում. Փաշինյան Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը 7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկ Ինչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ 5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում 

Կարեկին Օդաբաշյան. «Կենսունակ են այն ընկերությունները, որոնք մշտապես ինքնակատարելագործվում և ձևավորում ինքնակատարելագործման սպասումներ»

Հասարակություն

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը 2002 թվականից զարգացնում է հեռահաղորդակցությունը Արցախի Հանրապետությունում՝ իրականացնելով բազմաբնույթ ծրագրեր ինչպես կապի և հաղորդակցության ոլորտում, այնպես էլ սոցիալական աջակցության շրջանակներում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Արցախպրես»-ը զրուցել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանի հետ ընկերության կատարած աշխատանքների, արձանագրած ձեռքբերումների և ապագա ծրագրերի շուրջ:

-Պարոն Օդաբաշյան, 2014թ.-ին «Ղարաբաղ Տելեկոմ»-ը գլխավորել է Արցախի խոշոր հարկ վճարողների ցուցակը, ինչը, կարծում եմ՝ մեծ պատիվ է ցանկացած ընկերության համար: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ հեռահաղորդակցության ոլորտը մեր հանրապետությունում իսկապես լուրջ զարգացում է ապրել:

-Գիտեք՝ կապի և հեռահաղորդակցության ոլորտի առանձնահատկությունն այն է, որ անմիջականորեն և թերևս մշտապես առնչվում է բաժանորդին: Հետևաբար, ընկալումները և գնահատականները հիմնականում ձևավորում են հենց բաժանորդները:

Մենք միայն աշխատում ենք՝ մեր հիմնական առաքելությունը մեր առջևում պահած. այն է՝ զարգացնել, ընդլայնել և արդիականացնել հեռահաղորդակցության ոլորտը ԼՂՀ-ում:

Եվ հպարտությամբ կարող եմ փաստել, որ չնայած Լեռնային Ղարաբաղի բարդ աշխարհագրական դիրքին՝ մենք արդյունավետորեն ապահովում ենք բջջային և համացանցային ծածկույթը հանրապետության գրեթե ողջ տարածքում:

-Թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ աշխատանքներ են տարվում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ:

- Ծառայությունների ոլորտը բնույթով չափազանց շարժունակ է, ինչը պահանջում է անընդհատ մշտադիտարկում և վերանայում: Իսկ քանի որ, ինչպես նշեցի, այդ ծառայությունների իրական հասցեատերը բաժանորդն է, ուրեմն, գործը նաև պահանջում է անընդհատ կատարելագործում և որակի բարելավում:

Այս համատեքստում մեր աշխատանքները կարելի է բաժանել երկու հիմնական մակարդակների՝ ներքին և արտաքին, որոնք անհրաժեշտաբար փոխլրացված են: Դրանք ենթադրում են ինչպես ներկազմակերպական աշխատանքների, ծառայությունների մատուցման կատարողականի շարունակական բարելավում, այնպես էլ կառուցվածքային կոնսոլիդացման և ենթակառուցվածքային արդիականացման տարբեր միջոցառումներ:

Այս առումով, բարելավում ենք ծառայությունների որակը՝ ոչ միայն ըստ իրավիճակի, այսինքն բաժանորդի հարաճուն պահանջմունքների բավարարման տեսանկյունից, այլ նաև նախաձեռնողական կերպով ձևավորում ենք ավելի լավ ծառայությունների ստացման մշակույթը:

Կենսունակ են այն ընկերությունները, որոնք մշտապես ինքնակատարելագործվում են և ձևավորում են ինքնակատարելագործման սպասումներ:

-Իսկ ծառայությունների ապահովման ուղղությամբ «Ղարաբաղ Տելեկոմը»-ի կողմից ի՞նչ նոր քայլեր են ձեռնարկվում և ո՞ր ոլորտներում։

-Մենք մեծապես կարևորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զարգացումները՝ ապահովելով նորարարական և մշտապես թարմացվող ծառայություններ մեր բաժանորդների համար:

Ըստ այդմ՝ նոր ծառայություններ նախաձեռնվում են բոլոր՝ բջջային, թվային անշարժ և անլար անշարժ հեռախոսակապի, համացանցային ծառայության, այդ թվում՝ օպտիկամանրաթելային կապի և անլար համացանցային ծառայության (Wi-Fi), ինչպես նաև շարժական համացանցային ծառայության երրորդ սերնդի ցանցի (3G) արվեստագիտության ապահովման ուղղություններով:

Հատկապես ուշագրավ է առաջիկայում շարժական սպասարկման կենտրոնների գործարկումը, ինչն առավել դյուրին կդարձնի հեռավոր գյուղերի բնակիչների հասանելիությունը ընկերության կողմից մատուցվող ծառայություններին՝ էական ճկունություն հաղորդելով «Ղարաբաղ Տելեկոմ» - բաժանորդ փոխհարաբերություններին:

Այս և մյուս այլ նախաձեռնությունների կապակցությամբ լրացուցիչ հանրային հաղորդակցություն, անշուշտ, կապահովվի:

-Եթե ընդհանրացնելու լինենք, Արցախի տարածքի քանի՞ տոկոսն է ապահովված համացացանցով և բջջային հեռախոսակապով: Եվ ապա՝ նախատեսվու՞մ է արդյոք ընդլայնել համապատասխան ծառայությունների ապահովումը:

-Հանրապետության տարածքի 95 տոկոսն ապահովված է նվազագույնը երկրորդ սերնդի (2G) բջջային ցանցով, ինչի արդյունքում բնակչությունը կարող է օգտվել որակյալ բջջային հեռախոսակապից և այլ շարժական համացանցի հնարավորություններից (skype, viber, email ևն): Ավելին, հանրապետության բոլոր քաղաքներն ապահովված են երրորդ սերնդի (3G) ավելի արագ շարժական համացանցի հնարավորությամբ:

Այսպիսով, հանրապետության 141 գյուղեր և քաղաքներ, այլ կերպ ասած՝ հանրապետության բնակչության շուրջ 98 տոկոսը, հնարավորություն ունի՝ օգտվելու «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից տրամադրված համացանցային կապից:

Այս ուղղությամբ հատկանշական ձեռքբերում էր նախորդ տարի Շուշիում օպտիկամանրաթելային կապի ապահովումը, ըստ որի արդիականացվել և անհամեմատ ավելի արդյունավետ է դարձել համացանցային ծառայությունների ապահովումը:

Հարկ է նաև նշել, որ 2014 թվականին օպտիկամանրաթելային կապով ամրապնդվել է Արցախի հեռահաղորդակցային ցանցի «ողնաշարը»՝ կապելով Ստեփանակերտը Շուշիի, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի և Մարտունու հետ:

Ինչպես ցանցային ապահովման աշխատանքները, այնպես էլ միջքաղաքային և միջգյուղային ճանապարհների բջջային ծածկույթի բարելավման աշխատանքները բնականոն կերպով շարունակվելու են ընթացիկ տարում:

Նախատեսում ենք հայկական մեր երկու հանրապետություններն իրար կապող երկրորդ մայրուղու՝ Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի, բջջային կապի ապահովումն ամբողջացնել: Ըստ այդմ՝ կիրականացվեն ինչպես ծածկույթի ստեղծման, այնպես էլ առկա կայանների արդիականացման միջոցառումներ: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում ռազմավարական նշանակության այս կարևորագույն ձեռնարկումին:Համոզված ենք, որ մեր կողմից հեռահաղորդակցային ցանցի ապահովումը կխթանի ճանապարհներին հարակից շրջանների բազմաբնույթ զարգացմանը՝ ապահովելով աճ սոցիալական, տնտեսական, մշաÕ �ութային և այլ ոլորտներում:

-Պարոն Օդաբաշյան, հաճախ են քննադատում, որ Արցախը և Հայաստանը մեկ հայրենիք են, և ճիշտ չէ, որ ՀՀ բջջային կապի օպերատորների բաժանորդները Արցախում պետք է անպայման օգտվեն ռոումինգ ծառայությունից, և հակառակը: Հետաքրքիր է լսել Ձեր պարզաբանումը. Ինչու՞ ռոումինգ. չէ՞ որ Արցախը և Հայաստանը մեկ հայրենիք են:

-Անշուշտ, մեկ հայրենիք են, բայց երկու անկախ պետություններ են: Իմ կարծիքով՝ հայ ազգի նորագույն պատմության ամենակարևոր ձեռքբերումը հենց մեր երկրորդ անկախ հայկական պետության ստեղծումն է: Եվ մենք հպարտանում ենք այդ նվիրական ձեռքբերումով:

Քանի որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը առանձին պետություններ են, ապա, ըստ միջազգային բջջային կապի ասոցիացիայի պահանջների և թույլտվության պայմանների, մի տարածքում գործող օպերատորներից օգտվող բաժանորդները մեկ այլ տարածքում շարունակում են կապի մեջ մնալ միայն միջազգային ռոումինգ կապի միջոցով: Սրանք հաստատուն կանոններ են միջազգային հեռահաղորդակցության համակարգում: Ուստի, ներկայումս ռոումինգը հնարավոր չէ վերացնել:

Այդուամենայնիվ, մենք մշտապես աշխատել ենք ռոումինգի սակագների նվազեցման ուղղությամբ: Շուրջ երկու տարի առաջ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի միջև բանակցությունների արդյունքում հաստատվեց ռոումինգի 45 ՀՀ դրամ/րոպե սակագինը (ներառյալ ԱԱՀ):

Այդուհետև, «Ղարաբաղ Տելեկոմ»-ի նախաձեռնությամբ «ԱրմենՏել»-ի հետ բանակցություններ սկսվեցին՝ նպատակ ունենալով ապահովել ռոումինգի ծառայությունների նույն պայմանները, որ գործում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցում:

Երկու տարի տևած բանակցությունների արդյունքում, փաստորեն, այս տարվա հունվարի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմը»-ի բաժանորդները ՀՀ տարածքում, իսկ «ԱրմենՏել»-ի բաժանորդները ԼՂՀ տարածքում խոսում են 45 ՀՀ դրամ/րոպե սակագնով (ներառյալ ԱԱՀ) նախկին 232 (հետվճարային) և 235 (կանխավճարային) ՀՀ դրամ/րոպե սակագների փոխարեն:

Մենք, ՀՀ մեր գործընկերների հետ համատեղ, մշտապես դիտարկում ենք ռոումինգի սակագները վերանայման հնարավորությամբ:

- «Ղարաբաղ Տելեկոմ»-ն ամեն տարի իրականացնում է բարեգործական մեծ ծրագրեր: Հետաքրքիր է՝ այս տարի այդ ավանդույթը կշարունակվի՞, և ի՞նչ ծրագրեր ունեք այդ ուղղությամբ:

-Ինչպես գիտեք, «Ղարաբաղ Տելեկոմ»-ն իր ստեղծման օրվանից՝ արդեն 13 տարի շարունակ, բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեր ընկերության գործունեության գերակա ուղղություններից է: Որոշ ծրագրեր իրականացվում են պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում:

Միայն նախորդ տարվա ընթացքում «Ղարաբաղ Տելեկոմ»-ը ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամի չափով աջակցություն է ցուցաբերել տարբեր ոլորտներին, ներառյալ առողջապահությունը, կրթությունը, եկեղեցաշինությունը, ուժային կառույցների համակարգը, ինչպես նաև «Արցախի ազգային վիճակախաղին» և այլ նախաձեռնություններին՝ նպատակ ունենալով խթանել Արցախի վերաբնակեցումը:

Մենք պարբերաբար թիրախավորում ենք այն ոլորտները, որոնք առավել կարիք ունեն աջակցության և համապատասխանաբար արձագանքում ենք: Ուստի, նման նախաձեռնությունները, անկասկած, շարունակվելու են նաև այսուհետ՝ նոր թափով և առավել ընդգկուն կերպով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան Skoda-ն մտածում է Եվրոպայի համար գերհասանելի քրոսովերի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀունիսի 7-ին ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր կամքը. Ալեն Սիմոնյան Ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաև նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում. Փաշինյան Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը 7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկԻնչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակԻնչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերիցԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալՀրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. ArmsportԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն ԱզիզյանԻսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարըԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունըՎեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀՎլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթողՍա միայն ԴՕԿ կուսակցության պարտությունը չէ. հայտարարությունԿարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ«Զարմացել եմ՝ տեսնելով իրանցիների արցունքները»․ Թրամփը՝ Խամենեիի հուղարկավորության մասինԱմբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածքՊեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան»ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցըՀայ ժողովուրդը սովոր է ցուրտ ձմեռ անցկացնել․ մի ձմեռ էլ կանցկացնի․ Եվրոպան երբեք իր շուկան չի բացի. ՆահապետյանԶելենսկին մտադիր է մանրամասն քննարկել Ուկրաինայի ընտրություններըՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային«Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում. Արմեն ԱյվազյանԸնդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասինԶելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումներըԶյուգանովը Թրամփի` կոմունիստների մասին խոսքերից հետո նրան անուղեղ ավազակ է անվանելԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Կադիրովի որդին նոր մեդալ է ստացելՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՌոստովում մակական հարձակվել է երեխայի վրաՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունԻնչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DWՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածԹրամփը ցուցադրել է իր կերպարը ոսկուց ձուլված՝ ԱՄՆ 4 նախագահների ընկերակցությամբՀունգարիայում կքննարկեն օրենքում փոփոխությունը, որը նախատեսում է նախագահին պաշտոնանկ անելԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՊեսկովը մեկ բառով պատասխանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հեռախոսազրույցի մասին հարցինԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի ԽամենեիինՀայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվըՆորվեգացի փորձագետը համաձայնել է Մեդվեդևի գնահատականին Ֆինլանդիայի վերաբերյալ
Ամենադիտված