Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու 

«Հայ ժողովուրդը չէր սպասում, որ Ցեղասպանությունը ժխտողն ապահով հանգրվան կունենա ՄԻԵԴ-ում». Գևորգ Կոստանյան

Հասարակություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ավարտվել է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով լսումները: Դատավարությանը ծավալուն ելույթ է ունեցել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ ՀՀ գլխավոր դատախազի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Պարո՛ն նախագահող, հարգելի դատավորներ, պատիվ ունեմ դիմել Ձեզ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

Ուղիղ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունը նախաձեռնեց հայ ժողովրդի լայնածավալ ու համակարգված ոչնչացումը: Այս տարի ապրիլի 24-ը առանձնահատուկ նշանակություն ունի. այդ օրը նշվում է ոճրագործության հարյուրամյակը. բայց ոչ այն պատճառով, որ կոտորածներն ու աքսորները տեղի են ունեցել միայն այդ օրը: Ոչ, դրանք տևել են 25 տարուց ավելի՝ 1895-1923թթ.: Բայց 1915 թվականի այդ օրը նախապես պլանավորված և ցինիկ կերպով թուրքական իշխանությունները հավաքեցին բոլոր հայ մտավորականներին՝ հարյուրավոր գրողների, երգահանների, արվեստագետների, համայնքային ղեկավարների և սպանեցին նրանց:

Հայ տղամարդիկ, որոնցից շատերն, ի դեպ, ծառայում էին օսմանյան բանակում, սրի քաշվեցին: Կանայք, երեխաներն ու ծերերը ուղարկվեցին անապատ՝ մահվան քայլերթի, որտեղ նրանք սովի մատնվեցին, խոշտանգվեցին, բռնաբարվեցին և սպանվեցին: Կանխամտածված կերպով ոչնչացվեց հայ բնակչության կեսից ավելին:

Այս հիշողության կսկիծը շարունակում է ապրել հայերի սրտերում ու մտքերում: Նրանք, ում հաջողվեց փրկվել, հաճախ նախանձում էին մահացածներին՝ տեսնելով այն ինչ կատարվում է: Նրանք զրկվեցին ամեն ինչից՝ ընտանիքից, սեփականությունից, մշակութային և հոգևոր ժառանգությունից: Նրանք, ում հաջողվեց խուսափել տեղահանությունից, նախանձում էին հեռացածներին, քանի որ իրենք կորցրեցին ավելին՝ զրկվեցին հայկական ինքնությունից՝ տասնյակ տարիներ ապրելով վախով, որ կարող է բացահայտվել իրենց հայ լինելը: Ապրեցին փոխված անուններով, բռնի ուժով փոխված հավ ատքով՝ իրար գաղտնի զգուշացնելով չբարձրաձայնել հայերեն խոսքը, որ կարողացել էին պահպանել:

Հայ ժողովուրդը փրկվեց և հաղթահարեց. մենք երբեք չենք խնդրել այս դատարանին խոսել տանջանքների մասին, որոնց ականատես են եղել ոչ միայն անհատները, այլև համայնքներն ու ողջ ազգը: Բայց հայ ժողովուրդը չէր էլ սպասում, որ հարյուրամյակի նախաշեմին կհայտնվի այս դատարանում՝ փորձելով պաշտպանել սեփական պատմությունը կույր ժխտողականությունից, չէր սպասում, որ այս դատարանը երբևէ հնարավորություն կընձեռի ժխտողականներին ապահով հանգրվան ունենալ իրենց հայտարարությունների համար, որոնք արդեն այսօր օգտագործվում են պատմությունը խեղաթյուրելու քարոզչական նպատակներով:

Որպես ներգրավված կողմ, Հայաստանի դերն է մատնանշել այն ճշգրիտ սկզբունքները, որոնցով պետք է լուծվի այս գործը, ինչպես նաև ընդգծել այն սխալները, որ տեղ են գտել ստորին պալատի վճռում: Կարևոր է ոչ այնքան դատարանի հետևությունը, որքան դատարանին ներկայացված փաստերի անճշտությունը, իրավական և տրամաբանական սխալները, որոնք բարենպաստ պայմաններ ստեղծեցին ցեղասպանությունը ժխտողների համար ողջ աշխարհում: Մենք այստեղ ենք ապահովելու նման սխալների կրկնության բացառումը մի դատարանի կողմից, որ հանդես է գալիս հանուն մարդու իրավունքների:

Թույլ տվեք ներկայացնել պարոն Ջեֆրի Ռոբերտսոնին և տիկին Ամալ Քլունիին, ովքեր կշարունակեն ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը»:

Թուրք ազգայնական գործիչ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումներն ավարտվել են հունվարի 28-ի ցերեկը: Նախատեսվում է, որ դատարանը վճիռ կկայացնի 6-8 ամսվա ընթացքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են
Ամենադիտված