ԻՊ-ի գրոհայինները պահանջում են պատանդների փոխանակումը կին ահաբեկչի հետ ավարտել մինչև օրվա վերջ
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սպառնում են մահապատժի ենթարկել հորդանանյան ռազմաօդային ուժերի օդաչու Մոազ Ալ-Կասաբեհին, եթե կին ահաբեկիչ Սաջիդա Ալ-Ռիշավին մինչև այսօր երեկո ազատ չարձակվի: Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով ահաբեկիչների ուղերձին:
Համացանցում հայտնվել է աուդիոհաղորդագրություն, որում ևս մեկ պատանդ՝ ճապոնացի Կենձի Գոտոն, կարդում է իր և օդաչուի ազատման պահանջը՝ մայրամուտին կնոջը թուրքական սահմանի մոտ տանելու վերաբերյալ:
Հորդանանի արտգործնախարար Նասեր Ջուդեհը երեկ խոստացել էր, որ երկիրն ազատ կարձակի կին ահաբեկչին, եթե գրոհայիններն ազատեն պատանդված օդաչուին:
Նշվում է, որ Ճապոնիան հաստատել է տարածված ուղերձի իսկությունը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու