Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու 

Աստղագուշակ՝ հունվարի 29-ի համար

Հասարակություն

Խոյ: Օրը բարենպաստ կլինի հատկապես նրանց համար, ովքեր փոխում են աշխատանքը կամ իրենց տեղն են փնտրում նոր կոլեկտիվում: Հեշտությամբ եք նվաճում մարդկանց համակրանք, այնպիսի գործնական հարաբերությունների մեջ եք մտնում, որոնք խոստանում են ներդաշնակ և արդյունավետ լինել: Ղեկավարության աչքից չեն վրիպում ձեր նվաճումները, ինչը դրական հետևանքներ կունենա առաջիկայում: Գրում է Hraparak.am-ը:

Ձեզ համար հետաքրքիր է այն ամենն, ինչ դուք անում եք, այնպես որ տրամադրությունը բարձր կլինի ողջ օրվա ընթացքում: Ձեր խանդավառությունը վարակիչ է, իսկ մտերիմներն էլ պատրաստ են աջակցել ցանկացած գաղափարի, որ դուք կտաք:

Ցուլ: Այսօր ոչ մի դեպքում չպետք է դառնաք ձեր վատ տրամադրության գերին' տխրելու լուրջ պատճառ այսօր դուք չունեք: Ճիշտ է, երբեմն ծագում են տարաձայնություններ աշխատակիցների և ղեկավարության հետ, սակայն խաղաղությունը կհաստատվի շատ արագ, և դժվար թե որևէ մեկը ձեր դեմ չարանա:

Փաստաթղթերի ձևակերպումը ենթադրվածից ավելի շատ ժամանակ կխլի, սակայն անգամ դա ձեզ չի խանգարի իրականացնել մի շարք համարձակ ծրագրեր: Օրվա երկրորդ կեսին թե մասնագիտական, և թե անձնական ոլորտում ձեր առջև կբացվեն նոր հնարավորություններ:

Երկվորյակ: Աշխատեք չշեղվել ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող գործերից' դուք շանս ունեք դրանք բարեհաջող ավարտին հասցնել, անգամ' եթե անբարյացկամները փորձեն ձեզ խանգարել: Խուսափեք աշխատավայրում ավելորդ խոսակցություններից, մի տարածեք չստուգված տեղեկություններ, անգամ եթե դրանք ձեզ ճշմարտացի են թվում: Հույս մի դրեք այն բանի վրա, որ բամբասանքները ձեզ կօգնեն վեր բաձրանալ ծառայողական աստիճաններով:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրական փոփոխություններ անձնական կյանքում' կկարգավորվեն ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները:

Խեցգետին: Դուք այսօր անգամ ամենաձանձրալի ու անհույս գործերին ձեռնամուխ եք լինում մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ, և այդ հատկություններն էլ ձեզ օգնում են լուրջ հաջողությունների հասնել: Դրա հետ մեկտեղ դուք նաև ձեռք եք բերում նոր և շատ ազդեցիկ դաշնակիցներ: Հնարավոր է, որ նրանք չկիսեն ձեր բոլոր հետաքրքրությունները, սակայն դուք նրանց դուր եք գալիս, իսկ այդ պահի համար դա արդեն բավարար է:

Բացասական միտումների ազդեցությունը տևական չի լինի, և շուտով ամեն ինչ կհարթվի: Անձնական հարաբերություններում կարող են զգալի փոփոխություններ տեղի ունենալ, որոնք զուգադիպության կամ հանգամանքներիորոշակի դասավորության հետևանք են:

Առյուծ: Գործնական տեսանկյունից օրն այնքան էլ բարենպաստ և խոստումնալից չէ, և լուրջ հաջողություններ աշխատանքում ակնկալելն իրատեսական չէ: Փոխարենը դուք հնարավորություն ունեք ծանոթանալու այնպիսի մարդկանց հետ, ովքեր շուտով ձեզ կօգնեն վեր բարձրանալ կարիերայի աստիճաններով: Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել: Մեքենայությունների զոհ դառնալու ռիսկը մեծ է:

Տնային գործերը բավական ժամանակ են խլում, սակայն դուք գիտեք, որ ջանքերը զուր չեն, և արդյունքն էլ կարդարացնի սպասումները: Շատ չծանրաբեռնվելու համար որոշ գործեր կարելի է հանձնարարել մտերիմներին:

Կույս: Դուք չափից շատ եք հուզվում մանրուքներից, անհանգիստ վիճակում եք, չնայած որ դրա համար լուրջ պատճառներ չկան: Սակայն, դրա հետ մեկտեղ, դուք լուրջ վրիպումներ թույլ չեք տալիս, և կարողանում եք գործերը բարեհաջող ավարտին հասցնել: Հարմար օր է գործարքներ կնքելու համար' դրանք հաստատ ձեզ լուրջ եկամուտ կբերեն:

Օրը հարմար է սեփական ծրագրերի շուրջ ընկերների, ազգականների և սիրելի մարդու հետ խոսելու համար: Կարելի է հեռավոր ուղևորությունների մեկնել: Հնարավոր են նաև ռոմանտիկ հրապույրներ, որոնք, թեև ոչ այնքան լուրջ, սակայն զվարճալի կլինեն:

Կշեռք: Այսօր ստիպված եք լինելու զբաղվել միաժամանակ ահռելի քանակության գործերով, և ի զարմանս բոլորի, դուք ամեն ինչը հաջողությամբ ավարտին կհասցնեք: Ղեկավարության հետ տարաձայնությունները կկարողանաք հեշտությամբ հաղթահարել, ավելին' շանս ունեք ձեր կողմը գրավել այնպիսի մարդկանց, ովքեր ձեզ թերահավատությամբ են վերաբերվել:

Անձնական գործերում ձեզ միայն հաջողություն կուղեկցի: Նշանի միայնակ ներկայացուցիչների համար հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հիանալի առիթներ կլինեն, իսկ նրանք, ովքեր, հասցրել են գտնել իրենց երկրորդ կեսին, կկարողանան հարաբերություններն ավելի ջերմացնել:

Շարունակությունը՝ այստեղ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են
Ամենադիտված