Ռաուլ Կաստրոն կոչ է արել ԱՄՆ-ին վերադարձնել Գուանտանամոյի վերահսկողությունը. La Nacion
Աշխարհ
Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն կոչ է արել ԱՄՆ-ին վերադարձնել Գուանտանամոյի վերահսկողությունը, որտեղ այժմ տեղակայված է ԱՄՆ-ի ռազմաբազան: Այս մասին գրել է La Nacion-ը՝ վկայակոչելով Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյին:
Կուբայի իշխանությունների խոսքով՝ դա երկու երկրների հարաբերությունների նորմալացման պայմաններից մեկն է:
Նախագահ Ռաուլ Կաստրոն նաև կոչ է արել Վաշինգտոնին չեղյալ հայատարարել առևտրային էմբարգոն և բացառել Կուբան ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակից:
Անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ը և Կուբան հայտարարել էին դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, որոնք խզվել էին 1961 թվականին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ էր արել ամբողջովին չեղարկել առևտրային էմբարգոն, որը Վաշինգտոնի կողմից Կուբայի դեմ սահմանվել էր 1962 թվականին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու