Իրանի հատուկ ներկայացուցիչը Պուտինին փոխանցել է Ռոուհանիի ուղերձը
Աշխարհ
Իրանի ղեկավարության հատուկ ներկայացուցիչ Ալի Աքբար Վելայաթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել է Իսլամական Հանրապետության նրա պաշտոնակից Հասան Ռոուհանիի ուղերձը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:
ՌԻԱ «Նովոստին» նշում է Պուտինը Վելայաթիին ընդունել է հունվարի 28-ին: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր և տարածաշրջանային ու միջազգային օրակարգի առանձին խնդիրներ:
Իրանական գործակալության տվյալներով՝ հանդիպումը շարունակվել է մոտ մեկ ժամ: Դրա ընթացքում Իրանի հատուկ ներկայացուցիչը և Ռուսաստանի նախագահը «կարծիքներ են փոխանակել» Ռոուհանիի ուղերձի շուրջ: Ուղերձի բովանդակությունը չի մեկնաբանվում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու