ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կդիտարկեն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
Աշխարհ
Եվրամիության 28 երկրի արտգործնախարարները Բելգիայի մայրաքաղաքում կանցկացնեն արտակարգ նիստ՝ Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության սրման պատճառով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին:
«Մարիուպոլի հարձակման և Դոնբասում սաստկացած բռնության հետ կապված հունվարի 29-ին ես գումարում եմ արտաքին գործերի նախարարների մակարդակով արտահերթ նիստ՝ Ուկրինայի հարցով»,- հայտարարել է Մոգերինին:
«Իրավիճակի վատթարացման հետ կապված՝ մենք խնդրում ենք Եվրամիության արտաքին գործերի նախարարների մակարդակով Խորհրդին գնահատել իրավիճակն Ուկրաինայում և վերանայել համապատասխան միջոցները, մասնավորապես, ՌԴ-ի դեմ հետագա սահմանափակող միջոցներն, որոնք ուղղված են Մինսկի համաձայնագրերի արագ և լիարժեք իրականացմանը»,- նշվել է փաստաթղթում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու