Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում» Կենդանակերպի այս նշանների կյանքը շուտով կտրուկ կփոխվի. ի՞նչ սպասել Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ) 1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան 

Մտածում էի եկող սերնդի մասին, կարծում եմ՝ ստացվել է. Արթուր Մեսչյանը՝ Կոմիտասի թանգարան-ինտիտուտի մասին

Գիտություն և Մշակույթ

Հայ երաժշտական մշակույթի երախտավոր Կոմիտասի ժառանգությունն ու իրերը մշտական բնակության հասցե ունեն' նորաստեղծ Կոմիտասի թանգարան-ինտիտուտ: Պատմական նշանակություն ունեցող մշակութային օջախն այլևս երազանք չէ, այլ՝ իրողություն: 135 ցուցանմուշ ամփոփող թանգարան-ինստիտուտը պաշտոնապես իր դռները բացեց հունվարի 29-ին: Մեծ կարևորություն ունեցող կառույցը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի համերգասրահ, մշտական և ժամանակավոր ցուցադրությունների հնարավորություն: Անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, համերգային դահլիճը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը: Թանգարան-ինստիտուտը լինելու է լուրջ գիտահետազոտական կենտրոն: Այն իրականացնելու է ուսումնասիրություններ, հանրահռչակելու է Կոմիտասի երաժշտությունը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համոզմամբ՝ դժվար էր պատկերացնել, որ ականատես կդառնանք կարևորագույն իրադարձությանը:

«Շատ անարդարացի էր, որ Կոմիտասը մինչև այժմ չուներ թանգարան… Պուրակները, փողոցները, երաժշտական խմբերը, պարային համույթները կրում են Կոմիտասի անունը, տեղադրվել են հուշարձաններ, կիսանդրիներ, բայց, այնուհանդերձ, Կոմիտասը Հայաստանում իր հասցեն պետք է ունենար: Այս թանգարանն ամփոփում է մեր բոլոր իղձերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հասմիկ Պողոսյանը:

Մշակույթի նախարարը հույս հայտնեց, որ թանգարանը կբացահայտի Կոմիտասի անհայտ կողմերը: «Վստահ եմ, որ բացումից հետո մարդիկ տարբեր նյութեր կբերեն և կզետեղեն այս օջախում, որն այսուհետև կարևորագույն մի վայր է, որտեղ մենք հանդիպելու ենք, մտորելու և խոսելու ոչ միայն երաժշտության մասին, այլև այլ նախաձեռնությունների շուրջ: Մեր ցուցասրահներում առկա են ցուցանմուշներ Գրականության և արվեստի թանգարանից և Հայաստանի ազգային պատկերասրահից»,- հավելեց նախարարը:

Նախագծի հեղինակ և ճարտարապետ Արթուր Մեսչյանը հույս ունի, որ կառույցը կծառայի իր նպատակին: «Հուսով եմ, որ Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտը կբերի որոշակի որակական փոփոխություններ մեր մտածողության և մշակութային զգացողության մեջ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կանեն մարդիկ, ովքեր թանգարանում են: Թանգարանը մարդիկ են, միայն կառույցը չէ: Ճարտարապետությունն իր տեղն ունի, բայց թանգարանը մարդիկ են, այն միջավայրն է ու օդը, որի մեջ պետք է դաստիարակվեն մեր երեխաները: Գլխավորապես մտածում էի եկող սերնդի մասին, կարծում եմ՝ ստացվել է: Ես Կոմիտաս վարդապետի նկատմամբ ազնիվ եմ եղել»,- նշեց Արթուր Մեսչյանը:

Թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը մեծ պատասխանատվություն է զգում, քանի որ ղեկավարելու է այս պատմական կառույցը: «Ինչպես յուրաքանչյուր հայ, այնպես էլ ես այսօր հպարտ և ուրախ եմ, քանի որ այսօր ստեղծվել է մի կառույց, որը շատ սպասված է եղել ամբողջ հայ ժողովրդի համար: Մենք ունենալու ենք մշակութային օջախ, որով հպարտանալու ենք: Կառույցն իրականացնելու է կրթական, գիտահետազոտական, համերգային գործունեություն»,- ընդգծեց նա:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանի համոզմամբ՝ Կոմիտասը մեր մշակութային կյանքում ամենուր է: «Որպես կոմպոզիտոր նա մշտապես ներկա է եղել մեր կոլեկտիվների երգացանկում, բայց իր անվան հետ կապված վայր չկար: Թանգարանի ստեղծումը Կոմիտասի անունը հասցեական դարձնելն էր»,- նշեց երաժշտագետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում» Կենդանակերպի այս նշանների կյանքը շուտով կտրուկ կփոխվի. ի՞նչ սպասել Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան Լիբանանը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ են ՄԱԿ-ի կողմից հովանավորվող խաղաղապահներՄասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան Գրոսսին լավատեսություն է հայտնել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների վերաբերյալՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ( Կատյա Լելը քննադատել է ամուսնալուծությունից հետո երեխաներից հրաժարվող տղամարդկանցՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Մերցը «դրամատիկ պարտություն» է անվանել ՔԴՄ-ի ընտրությունների արդյունքըՌուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) Նավթի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես ամսվա առավելագույնինՎիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՂրղզստանը 2027 թվականից կսկսի թվային սոմի փորձարկումըՈւկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը Ռուսական նոր «Բանդերոլ» թևավոր հրթիռը նկատել են Մի-28ՆՄ ուղղաթիռի վրաՎեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել Պուտինի նոր հրամանը՝ արտերկրում թաքնված ՌԴ քաղաքացիների համար Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ 70-ականների ոճի գունավոր տաբատները դարձել են աշնան գլխավոր թրենդներից մեկըՎճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է Աշխարհում սննդամթերքի գները հասել են 2022 թվականից հետո ամենաբարձր մակարդակինՊեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում Փաշինյանին. Հարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ինԵվրամիություն․ Չափազանց վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին Պապոյանը ԱՄԷ-ից նոր շուկա է բացում հայ արտահանողների առաջ«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հաջողությունը հարված է դարձել Մերցի համար և նախազգուշացում՝ ԵվրոպայինՏանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա»Ռուսաստանում բացատրել են՝ ինչու է Կադիրովը հեռացել տեղեկատվական դաշտիցՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Սիմոնյանը պատմել է՝ որքան հաճախ է շփվում Պուտինի հետԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի միջադեպից հետո պատասխան քայլեր են նախապատրաստումՀայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ովԴավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերելՌուսաստանում հեգնանքով արձագանքել են Թրամփի՝ «Լուսինը յուրացնելու» հայտարարությանըԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէ
Ամենադիտված