«ԵՏՄ-ի միասնական արժույթն իմ նախագահության օրոք չի լինի». Լուկաշենկո
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության միասնական արժույթը կսահմանվի ոչ իր նախագահության օրոք, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Չեմ կարծում, որ դա կլինի վաղը, և չեմ կարծում, որ դա կլինի իմ նախագահության օրոք»,-հայտարարել է Լուկաշենկոն հունվարի 29-ին Մինսկում կայացած մամուլի ասուլիսում:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Բելառուսի նախագահը պատմել է, որ միասնական արժույթի հարցը քննարկվել է ԵՏՄ-ի երկրների ղեկավարների հետ: «Բայց միայն քննարկել ենք: Այդ հարցը մեր օրակարգում դրված չէ»,-ասել է նա:
«Միասնական արժույթին մոտենալու համար հարկավոր է շատ հարցեր լուծել, այդ թվում՝ այն հարցերը, որոնք հետաձգված են մինչև 2025 թվական»,-հավելել է Բելառուսի նախագահը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու