Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան 

Կյանքից հեռացավ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Բոյաջյանը

Հասարակություն

Ս.թ. հունվարի 28-ին 60 տարեկան հասակում կյանքից հեռացավ, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Սուրենի Բոյաջյանը: Ի դեմս Աննա Բոյաջյանի` գիտությունը և գիտական հանրությունը կորցրեցին համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականի, ով համադրում էր կենսաբանական և բժշկական գիտությունները, ինչպես նաև հրաշալի մանկավարժի, լայն հանրագիտական իմացությունների տեր և պարզապես լավ ու կամեցող մարդու:

Աննա Սուրենի Բոյաջյանը ծնվել է 1954թ.-ի օգոստոսի 29-ին, ք. Երևանում: 1971թ.-ին դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, որն ավարտել է գերազանցության դիպլոմով 1976թ.-ին: 1976-1978թթ.-ին անցել է վերապատրաստում Մոսկվայում ԽՍՀՄ ԲԳԱ Բժշկական և կենսաբանական քիմիայի ինստիտուտում, իսկ 1979-1981թթ.-ին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտի (ք. Երևան) ասպիրանտուրայում: 1982-1987թթ.-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, որտեղ 1986թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1988թ.-ից տեղափոխվել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ` ստանձնելով գիտական խմբի ղեկավարի պաշտոն: 1996թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1997-2006թթ.-ին հանդիսացել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն և առաջատար գիտաշխատող: 2006թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում կենսաբանության ոլորտում: Աննա Բոյաջյանի նախաձեռնությամբ նույն ինստիտուտում 2003թ.-ին հիմնադրվել է Մակրոմոլեկուլային համալիրների լաբորատորիան (2014թ.-ից` Մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիա), իսկ 2013թ.-ին` Կիրառական մոլեկուլային կենսաբանության բաժինը: 2006թ.-ից մինչ օրս զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնը: 2014թ.-ի դեկտեմբերին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ:

Գիտական գործունեության ընթացքում Աննա Սուրենի Բոյաջյանը 1996-2003թթ.-ին դասավանդել և համատեղ աշխատանքներ է իրականացրել Մաքս Պլանկի Կենսաֆիզիկական քիմիայի ինստիտուտում (Գերմանիա), Թագավորական քոլեջում (Մեծ Բրիտանիա), Մաքս Պլանկի հոգեբանության ինստիտուտում (Գերմանիա), Օքսֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա), Մյունխենի տեխնոլոգիական ինստիտուտում (Գերմանիա), Սան-Ֆրանցիսկոյի համալսարանում (ԱՄՆ), Էստոնիայի Կենսաբանության կենտրոնում, Ռուսաստանի Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (Դուբնա, ՌԴ): Աննա Բոյաջյանը առաջին հայ գիտնականն էր, ով 2014թ.-ին մրցութային հիմունքներով դարձել է գիտական խմբի ղեկավար Կեմերովոյի տեխնոլոգիաների ինստիտուտում:

2006թ.-ից հանդիսացել է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի ամբիոնի վարիչ և դասախոս-պրոֆեսոր, իսկ 2007թ.-ից` նաև Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բժշկակենսաբանական ֆակուլտետի պրոֆեսոր, 2012թ.-ից` Երևանի Պետական համալսարանի Կենսաբանական ֆակուլտետի պրոֆեսոր: Ունի 9 ազգային և միջազգային պարգև, 1995թ.-ից ղեկավարել է 22 գիտական նախագիծ: Մի շարք ազգային և միջազգային ընկերությունների անդամ էր, ՀՀ ԳԱԱ Փորձարարական կենսաբանության 042 մասնագիտացված խորհրդի նախագահ, «Հայաստանի կենսաբանական հանդես» պարբերական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ և մի քանի միջազգային գրախոսվող ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ և գրախոս: Աննա Բոյաջյանը հանդիսանում էր նաև Մոլեկուլաբջջային կենսաբանության և իմունաբանության հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ և Կենսաբանական հոգեբուժության հայկական ընկերության նախագահ: Իր ղեկավարությամբ պաշտպանվել են 20 թեկնածուական աշխատանք և 30-ից ավելի դիպլոմային, բակալավրական և մագիստրոսական աշխատանք: Նա եղել է 5 դոկտորական ատենախոսական աշխատանքների գիտական խորհրդատու: Աննա Բոյաջյանը 400-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում` 13 մենագրության, և ունի 3 արտոնագիր:

Բեղուն գիտական, մանկավարժական և գիտահասարակական աշխատանքի շնորհիվ` Աննա Բոյաջյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու, ՀՀ Ազգային Ժողովի պատվո մեդալներով և Մեծ Բրիտանիայի Գլոբալ Ռեյտինգ կազմակերպության «Գիտության և տեխնոլոգիայի զարգացման համար» ոսկե մեդալով, ՀՀ ԳԱԱ Նախագահության դիպլոմով և հանդիսանում էր Վիեննայի միջազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ադմինիստրացիան և աշխատակազմը տեղեկացնում է, որ Աննա Սուրենի Բոյաջյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 30-ին` ժամը 18:00-ին, Սուրբ Հակոբ եկեղեցում (Քանաքեռ), իսկ հուղարկավորությունը` հունվարի 31-ին, ժամը 13:00-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը
Ամենադիտված