«ՀԺ». Երեք ամսից ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններ են
Հայկական Մամուլ
Ուղիղ երեք ամսից ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններ են: Գրում է «ՀԺ»-ն:
ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն հայտարարել է, որ ընտրությունները տեղի են ունենալու մայիսի առաջին տասնօրյակում: Ենթադրվում է, որ դրանք կնշանակվեն մայիսի 3-ին:
Համենայն դեպս, Արցախի պատկան մարմինները ոչ պաշտոնապես այս ամսաթիվն են նշում: Դատելով ամեն ինչից՝ այս անգամ խորհրդարանական ընտրություններն Արցախում բավական թեժ են լինելու: Դրանց ելքը որոշակի ազդեցություն կունենա նաեւ 2017 թ. հուլիսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում իշխանական թեկնածուի ընտրության հարցում: Արդեն իսկ ԼՂՀ նախագահի իշխանական թեկնածուի բավական ուշագրավ անուններ են շրջանառվում՝ սկսած ԼՂՀ փոխվարչապետ, դաշնակցական Արթուր Աղաբեկյանից (ՀՀ նախկին պաշտպանության փոխնախարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր), վերջացրած ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանով:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու