«Իրատես de facto». Ստեփան Շահումյանի անվան հիմնական դպրոցը վտանգի տակ է
Հայկական Մամուլ
«Իրատես de facto»-ն, իր «Ասում են, թե..» խորագրի ներքո գրում է.
«... թե Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում տեղակայված Ստեփան Շահումյանի անվան հիմնական դպրոցը վտանգի տակ է: Եռահարկ այդ շենքը կրթօջախային ճարտարապետության մի գեղեցիկ նմուշ է, որը հիմնանորոգվել է երկու տարի առաջ:
Ի դեպ, ժամանակին այստեղ էր գտնվում նաև ՀԿԿ կենտկոմի մարքսիզմ-լենինիզմի համալսարանը: Սակայն այս ամենը չի խանգարում ոմանց, որ կրթօջախների միավորման քողի տակ 2015-ի ուսումնական տարվա ավարտից հետո շենքը քանդվի և տեղում բարձրահարկ կառուցվի: Ըստ տեղեկությունների՝ հյուրանոցային համալիր»։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու