Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան 

Լիովին համաձայն եմ փոքր ու միջին ձեռներեցների պահանջին. Կարեն Կարապետյան

Հասարակություն

««Շրջանառության հարկի մասին» չարաբաստիկ օրենքը կարծես պատուհաս է դարձել ոչ միայն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, այլև կառավարության համար: Անսխալական մարդիկ չեն լինում, կարևորը ժամանակին սխալը շտկելու ունակությունն է: Այնինչ, օրենքի հեղինակների կողմից կատարված սխալն ընդունելու քաջության բացակայության արդյունքում հազարավոր մարդիկ չեն գտնում իրենց հարցի լուծման այլ ճանապարհ, քան փողոց դուրս գալն է: Փաստը մնում է փաստ, որ հանրապետության տարբեր բնակավայրերի փոքր ու միջին ձեռներեցության բազմաթիվ ներկայացուցիչներ փորձում են իրենց պահանջը հասցնել պատկան մարմիններին: Կտրականապես դեմ լինելով որևէ հարցում ծայրահեղ ցանկացած քայլի, այդուամենայնիվ չեմ կարող մեղադրել այդ մարդկանց, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում սպառնում են գործադուլով: Հարցն այն է, որ այսպես թե այնպես, օրենքի կիրառումը լուրջ հարվածներ է հասցնելու փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող այս քաղաքացիներին, ուստի հասկանալի է իրենց տրամաբանությունը, թե ավելի լավ է չաշխատել, քան վնասներ կրել:

Ես առիթ ունեցել եմ քանիցս իմ տեսակետն արտահայտել այս հարցի կապակցությամբ և հիմա էլ իմ համաձայնությունն եմ հայտնում այդ քաղաքացիների հետ, որ այս օրենքն առաջին հերթին մեծ ռիսկայնություն է պարունակում կոռուպցիայի տեսակետից, քանզի հավելյալ սուբյեկտիվ հնարավորություններ են ընձեռվում հարկային մարմիններին: Մյուս կողմից, իսկապես անթույլատրելի է խոշոր բիզնեսը ստվերից դուրս բերել փոքր ու միջին ձեռներեցության միջոցով, քանի որ, ինչպես արդարացիորեն նշում են վերջիններիս ներկայացուցիչները, փոքրերը տուժելու են, քանի որ մեծերն ունեն ավելի շատ լծակներ իրենց ճնշելու համար: Ուղղակի անթույլատրելի եմ համարում նման հակադրության ձևավորումը, առավել ևս ի վնաս փոքր ու միջին բիզնեսի: Վստահ եմ, որ համապատասխան մարմինները շատ լավ գիտեն ստվերում գտնվողների տեղը ու խոշոր ձեռներեցների իրական շրջանառությունը: Իսկ եթե չգիտեն, ապա մնում է տարակուսել, թե ինչի համար են հարկատուների հաշվին պահվում այդ կառույցները:

Մարդիկ պարզ հայտարարում են, որ պատրաստ են վճարել 3.5 տոկոս, նույնիսկ ավելին, միայն թե չընկնեն փաստաթղթավորման դժվարին ու անիմաստ քաշքշուկների մեջ և անընդհատ չգտնվեն տուգանվելու վտանգի տակ: Առավել ևս, որ նրանց գերակշիռ մեծամասնությունն ի վիճակի չէ հավելյալ ծախսեր կատարել հաշվապահի ու իրավաբանի համար: Հատկապես հիմա, երբ արտագաղթի զգալի չափերի ու մարդկանց գնողունակության անկման արդյունքում արդեն իսկ զգալիորեն տուժում են հատկապես ՓՄՁ ներկայացուցիչները:

Եթե չենք կասեցնում այս օրենքը, մենք փաստացի վտանգում են աղքատության շեմին գտնվող մարդկանց շարքերը համալրել հազարավոր նոր ընտանիքներով: Այնինչ այդ մարդիկ այսօր կարողանում են հոգալ իրենց ընտանիքների հանապազօրյա հացի խնդիրը' փաստացի պետությունից ոչինչ չակնկալելով: Թեպետ իրականում պետությունը պարտավոր է ոչ միայն չխանգարել ու չխոչընդոտել, այլև իրական քայլեր ձեռնարկել փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Ուսումնասիրեք տարբեր երկրներում, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում առկա իրավիճակը, տնտեսական վիճակի բացասական դինամիկան ու վերջինիս հնարավոր ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, և առավել քան պարզ կլինի, թե ինչ վտանգներով են հղի ճնշումները ՓՄՁ նկատմամբ: Հնարավոր է, որ տարիներ անց այս օրենքն արդիական կլինի, սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով այսօր դրա ժամանակը չէ: Այսօր նույնիսկ էժան ու երկար վարկերով կամ այլ միջոցներով աջակցության խնդիր չի դրված, այլ հստակ քայլերով փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն ու մրցունակությանը նպաստելու: Հակառակ դեպքում հասնելու ենք նրան, որ այս մարդիկ էլ գործազուրկ դառնան, թողնեն ու հեռանան սեփական երկրից:

Մյուս կողմից, խնդիրը ոչ միայն տնտեսական դաշտում է, այլև քաղաքական: Ուստի ինձ համար զարմանալի է քաղաքական ուժերի մեծ մասի անտարբերությունը, կարծես իրենց առանձնապես չեն հետաքրքրում հազարավոր մարդկանց ճակատագրերը: Հիմա մենք խնդիր ունենք կայացնել առաջին հերթին քաղաքական որոշում: Ուստի ես կոչ եմ անում որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված իմ կուսակիցներին՝ սթափ գնահատել իրավիճակը և սեփական սխալն ընդունելու համարձակություն դրսևորել: Ինքս լիովին համաձայն եմ բողոքողների պահանջին՝ կասեցում…»:

Կարեն Կարապետյան

ԱԺ պատգամավոր

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը
Ամենադիտված