«Սպարտակը» նմա՞ն է «Բարսելոնային». եկեք դադարենք երազելուց. Յակին
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը հայտարարել է, որ մոսկովյան ակումբը «Բարսելոնային» նման չէ:
- Նախկինում մոսկովյան ակումբն իր խաղային փիլիսոփայությամբ հիշեցրել է «Բարսելոնային»: Եթե Դուք գլխավորեիք կատալոնյան թիմը՝ նույնպե՞ս կդիմեիք առանցքային փոփոխությունների:
- Հիմա մի փոքր դաժան կլինեմ, բայց եկեք դադարենք երազելուց: Չենք կարող ասել, թե այն ֆուտբոլը, որը ցուցադրում է «Բարսելոնան», հիմա հնարավոր է «Սպարտակում»: 13 տարի առանց տիտղոսի: Սա նշանակում է, որ թիմի վերջին հաջողությունը եղել է երկու սերունդ առաջ, իսկ հետո կայացվել են մի շարք սխալ որոշումներ: Ֆուտբոլն անցյալը չէ, այլ ներկան և ապագան»,- Յակինի խոսքը մեջբերում Sport-Express-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու