Ջորջ Լուկասը հոլիվուդյան կինոն համեմատել է կրկեսի հետ
Այլ
Ռեժիսոր Ջորջ Լուկասը «Սանդենս» փառատոնում ունեցած իր ելույթի ժամանակ քննադատել է Հոլիվուդը: Դրա հետ մեկտեղ «Աստղային պատերազմներ»-ի ստեղծողը չի համաձայնել այն կարծիքին, որ ժամանակակից կինոյում նոր գաղափարների ճգնաժամ է առաջացրել հենց իր կողմից ներմուծված ժանրային բլոքբասթերների մոդան, հաղորդում է «Արմենպրես»-ը՝հղում անելով Variety-ին:
«Ժամանակակից կինոն ավելի ու ավելի է հիշեցնում կրկեսը՝ առանց որևէ իմաստի: «Հիշեք «Աստղային պատերազմները». այնտեղ պատմությունն ատրակցիոնից ավելի կարևոր էր: Մենք օգտագործել էինք հատուկ էֆեկտներ, բայց միայն սյուժեն բացահայտելու նպատակով»,-նշել է Լուկասը:
Կինեմատոգրաֆիստը նաև խոստովանել է, որ արդի մշակույթը հաճախ է իրեն տարակուսանքի մեջ գցում, օրինակ, նրան զարմացնում է այնպիսի ինտերնետ-հարթակների ժողովրդականությունը, ինչպիսին YouTube-ն է: «Երբեք չէի մտածի, որ մարդիկ օրերով կդիտեն կատվիկների չարաճճիությունները»,-պարզաբանել է ռեժիսորը:
Լուկասը «Սանդենս» փառատոնում ելույթ է ունեցել կինոստուգատեսի նախագահի՝ դերասան Ռոբերտ Ռեդֆորդի, անձնական հրավերով:
2012 թվականի հունվարին ռեժիսորը հայտարարեց, որ այլևս չի նկարահանելու ու չի պրոդյուսերավորելու բլոքբասթերներ և կենտրոնանալու էանկախ և ոչ թանկ կինոարտադրության վրա: Շատ չանցած Disney-ը 4 մլրդ դոլարով գնեց նրա Lucasfilm կինոընկերությունը: Այժմ ռեժիսորը որպես խորհրդատու է աշխատում «Աստղային պատերազմների» նոր եռերգության վրա, որի առաջին ֆիլմը էկրան դուրս կգա 2015 թվականի դեկտեմբերին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու