Հայտնի են «Աստղային պատերազմների» նոր էպիզոդների էկրան բարձրանալու ժամկետները
Գիտություն և Մշակույթ
Walt Disney Pictures ընկերության ղեկավար Բոբ Այգերը ստուդիայի բաժնետերերին հղած ուղերձում հայտնել է «Աստղային պատերազմների» ութերորդ և իններորդ էպիզոդների էկրան բարձրանալու ժամանակացույցը: Դրանք էկրաններին կհայտնվեն համապատասխանաբար 2017 և 2019 թվականներին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Star War s Underworld-ին:
«Ցանկանում եմ «Աստղային պատերազմների» մոլի երկրպագուներին հավաստիացնել, որոնք տասը տարի սպասել են նոր ֆիլմին, որ իրենց համբերությունը կհատուցվի: Դեռ ավելին, յոթերորդ էպիզոդը սոսկ սկիզբն է: Արդեն հաջորդ տարի մենք առանձին ֆիլմ կթողարկենք դրա հերոսների մասին, իսկ 2017 և 2019 թվականներին կհետևեն այս եռերգության երկրորդ և երրորդ՝ եզրափակիչ էպիզոդները»,- հայտարարել է Այգերը:
«Աստղային պատերազմների» նոր եռերգությունը մեկնարկում է 2015 թվականի դեկտեմբերին, երբ վարձույթ դուրս կգա Ջ. Ջ. Աբրամսի «Աստղային պատերազմներ. էպիզոդ 7 – Ուժի արթնացումը» ֆիլմը: Կինոպատման նոր գործող անձանց նվիրված պաշտոնական սփին-օֆֆի թողարկումը պլանավորված է 2016 թվականին, իսկ դրա ռեժիսորը կլինի Գարետ էդվարդսը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)