ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարներները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
Արտաքին Քաղաքական
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի միջև հունվարի 30-ին հանդիպում է կայացել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ է արվել տարեսկզբից Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումներին և դրանց վերաբերյալ միջազգային արձագանքներին։
Նախարարներ Նալբանդյանն ու Միրզոյանը քննարկել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)