Դիսնեյի արքայադուստրերի թվում լատինամերիկուհի Է հայտնվելու
Այլ
Disneу ստուդիան իր գոյության 93-րդ տարում առաջին անգամ ստեղծել է արքայադուստր-լատինամերիկուհի: Ավալորցի Ելենան կհայտնվի նախադպրոցականների համար նկարահանված «Գեղեցկուհի Սոֆյան» հանրահայտ դիսնեյյան մուլտսերիալի հատուկ էպիզոդում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: էպիզոդը կթողարկվի 2016 թվականին:
«Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ներկայացնելու պատմություններ, որոնք ներշնչված են իսպանալեզու և լատինամերիկյան մշակույթով ու ավանդույթներով և ամբողջ աշխարհի երեխաներին հասկանալի են դասական հեքիաթի ձևաչափի շնորհիվ»,-նշել է Disney-ի գործադիր փոխնախագահ Նենսի Քանթերը:
«Գեղեցկուհի Սոֆյա»-յում հայտնվելուց հետո Ելենան կունենա «Ելենան՝ Ավալորից» սեփական մուլտսերիալը, որի պրեմիերան նույնպես սպասվում է 2016 թվականին: Կինոստուդիայում պատմել են, որ մուլտսերիալում Ելենան 16 տարեկան է, նա ապրում է կախարդված թագավորությունում:
Disney-ին երկար տարիներ քննադատում էին ստուդիայի թողարկած մուլտֆիլմերում էթնիկական բազմազանության բացակայության համար: Դիսնեյյան 12 ճանաչված արքայադուստրերից ութը սպիտակամորթ են: Ընկերության ֆիլմագրության մեջ առաջին աֆրոամերիկացի արքայադուստրը դարձել է «Արքայադուստրը և գորտը» մուլտֆիլմի հերոսուհին, որը թողարկվել էր 2009 թվականին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու