Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆ Ավստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասին Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Հաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերը Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին 

Լազար Եսայանը՝ ԵՊԲՀ Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ

Հայկական Մամուլ

«ՉԻ»-ն դեռևս տարեվերջին էր տեղեկացրել, որ սպասվում են Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչի ընտրություններ: Այդ պաշտոնի համար առաջադրված էին 3 թեկնածուներ՝ Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Մարինա Մարգարյանը, Հայկական բժշկական ինստիտուտի մանկական ստոմատոլագիայի ամբիոնի վարիչ Լևոն Անդրեասյանը և Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Լազար Եսայանը: 

Ընտրությունը կայացել է երեք փուլով: Առաջին՝ ամբիոնական նիստի երաշխավորության փուլում, փակ-գաղտնի ընտրություններում, ամբիոնի 21 մասնակիցներից 18-ը հաջորդ փուլի համար երաշխավորել էր Լազար Եսայանին: 

Երկրորդ փուլում՝ Ստոմատոլոգիական ֆակուլտետի 30 հոգանոց խորհուրդը միաձայն՝ 30 ձայնով դարձյալ փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրել է լազար Եսայանին: Լևոն Անդրեասյանն այս փուլին չի մասնակցել, քանի որ նա համարվում է դրսից առաջադրված թեկնածու, այսինքն՝ նա համալսարանական չէ: Իսկ Մարինա Մարգարյանը ֆակուլտետի խորհրդի կողմից չի երաշխավորվել՝ ստանալով 9 ձայն: 

Երեկ արդեն կայացել էր ընտրությունների վերջնական կարևորագույն փուլը: Համալսարանի մեծ՝ 80 հոգանոց գիտական խորհուրդը ընտրել է ամբիոնի վարիչ: Քվեարկությանը մասնակցել է 75 մարդ: Գաղտնի քվեարկության արդյունքում Լազար Եսայանը ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը: Վերջինիս օգտին քվեարկել է 52 մարդ, 9-ական ձայներ են ստացել մյուս երկու թեկնածուները՝ Մարինա Մարգարյանը և Լևոն Անդրեասյանը: 2 ձայն անվավեր է ճանաչվել, իսկ երեք մարդ էլ բոլորին դեմ է քվեարկել: 

Այսպիսով, այսուհետ Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչի պարտականությունները կկատարի Լազար Եսայանը: Վերջինս բավականին հարուստ կենսագրություն ունի, և համակարգում է 1986 թվականից: 1993-1999թթ. աշխատել է Երևանի թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում՝ որպես բժիշկ ստոմատոլոգ-թերապևտ: Այնուհետև՝ 1998-2004թթ. եղել է թիվ 14 պոլիկլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ-թերապևտը: 2004-2006թթ. աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայում՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ: Նույն թվականներին ղեկավարել է Երևանի թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական կլինիկան: 2006-2007թթ. զբաղեցրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի ստոմատոլոգիական բաժանմունքի վարիչի պաշտոնը: Հենց այստեղ էլ նա հիմնադրել է ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնը և 2007-2010թթ. ղեկավարել է այն: 2010թ.-ից առ այսօր ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգն է: 2011թ. ստանձնել է թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավարի պաշտոնը: 2011թ. առ այսօր ԵՊԲՀ գլխավոր ստոմատոլոգն է: 2011թ.-ի օգոստոսի 25-ից՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանն է:

Լազար Եսայանը 2005թ. պարգևատրվել է «Մ. Հերացու անվան ոսկե մեդալով», 2008-ին՝ ՀՀ առողջապահության նախարարի «Շնորհակալական պատվոգրով», 2010-ին՝ «Ստոմատոլոգիայի նվիրյալ» ոսկե մեդալով: 2000թ. «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիա» վարչության անդամ է, երիտասարդության հարցերով բաժնի ղեկավար: 2009թ. ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի լիիրավ անդամ է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասինԱվտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրությանՍերբիայում ուսանողական շարժումը մարտահրավեր է նետել Վուչիչի՝ 12-ամյա իշխանությանըԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը ԵվրոպայումՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 540 ռազմագերի․ յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինծառայողիԱՄՆ-ն քննարկում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններըEconomist. Մասկը սահմանափակել է Starlink-ի գործունեությունը Կիևին պատժելու համարԱվտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Lexus»-ն ու «Լադա»-ն, նախնական տվյալներով՝ տուժածներ չկանՍտեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ մեղադրյալների թիվը հասել է 24-իԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ«Օպելում» հայտնաբերվել են թմրանյութի նմանվող նյութեր․ 59-ամյա տղամարդը կալանավորված էԱվարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՉինաստանը հայտարարել է Շտայնմայերի և Սի Ծինփինի միջև հոկտեմբերի վերջին հանդիպման մասինԹանոսի ձեռնոցը կհայտնվի աճուրդում․ այն զարդարված է վեց իրական թանկարժեք քարերովԻտալացի քահանան միջնամատ է ցույց տվել Միլանում անկարգությունների մասնակիցներինBloomberg. Արևային վահանակները Նիգերիայում դարձել են հարսանեկան սովորական նվերՔաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազումՄրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածՄեգան Մարքլը բացատրել է, թե ինչու է հեռու պահել հորը երեխաներից՝ նրա դեմ մեղադրանքների ֆոնինPolitico. Եվրոպական խորհրդարանը պահանջել է ավելացնել ֆերմերների ֆինանսավորումըՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան«Նյութամոլությունից օգտվելով՝ նրանց ներքաշել են հակաեկեղեցական գործունեության մեջ»․ Տեր ՎրթանեսԲագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններինԹրամփը հայտարարել է երրորդ ժամկետով նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու իր իրավունքի մասինCOP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրըՎերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվելTF1. Ֆրանսիան հոկտեմբերի 24-ին սպասում է մինչև 500,000 ցուցարարների«Նոայի» դեմ սահմանափակո՞ւմ․ Արփինե Հովհաննիսյանը քննադատել է ՀՖՖ-ի դիրքորոշումըԳերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները«Ուժեղ Հայաստանի» 4 ավագանու անդամ ձերբակալված է, 2-ը՝ տնային կալանքի տակ․ ԳևորգյանԹուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Ամենադիտված