ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարար Սանկտ Պետերբուրգի դատարանը Ալեքսանդր Նևզորովին և ընտանիքին վտարել է տնից WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿ Թրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացել Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետ Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ Բաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձ ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Ուշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է 

Ռուսաստանի հայ գործարարները Տավուշի սահմանամերձ համայնքներում տրիկոտաժի արտադրություն կսկսեն

Հայաստան

Առաջիկա օրերին Ռուսաստանից Հայաստան կժամանի հայ գործարարների խումբ, ովքեր ցանկանում են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում բիզնես գործունեություն սկսել՝ ստեղծելով նոր աշխատատեղեր: Այս մասին Տավուշի մարզի Չորաթան համայնքում բնակիչների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով աշխատանքային այցով Տավուշի մարզ մեկնած պատգամավորների խմբում էր: Արձագանքելով Չորաթան համայնքի բնակիչների բողոքներին, որ իրենց հողատարածքները գտնվում են անմիջապես ադրբեջանական կողմի կրակի տակ, ինչն իրենց թույլ չի տալիս մշակել հողերը՝ Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ հիմա քննարկվում է սահմանամերձ համայնքների բնակիչներին փոխհատուցել նաև այն եկամուտը, որից ադրբեջանական կրակահերթի հետևանքով նրանք զրկվում են: «Հիմա մենք քննարկում ենք այդ հարցը: Ես ևս մեկ շատ կարևոր տեղեկություն եմ ցանկանում փոխանցել: Առաջիկայում Ռուսաստանից Հայաստան կժամանի հայ գործարարների խումբ: Նրանք ցանկանում են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում գործունեություն սկսել: Նրանց ոգևորել է այն հանգամանքը, որ մենք սահմանամերձ համայնքներում գործունեության ծավալումն ազատել ենք հարկերից: Նախատեսվում է տրիկոտաժի արտադրություն սկսել, ինչի շնորհիվ կստեղծվի 500 աշխատատեղ, իսկ սահմանամերձ համայնքների բնակիչները, բացի գյուղատնտեսական աշխատանքներից, կկարողանան զբաղվել նաև այլ գործով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Բնակիչներին մտահոգում էր նաև այն հարցը, որ իրենք չեն կարողանում իրացնել իրենց գյուղատնտեսական արտադրանքը: Մասնավորապես մարզում չկա կաթի մթերման կետ, ինչը դժվարություններ է ստեղծում՝ կապված իրացման հետ: Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ գործարարների հետ կքննարկեն նաև մարզում կաթի մթերման կետ ստեղծելու հարցը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ընդգծեց, որ կառավարության հետ կքննարկի համայնքի բնակիչների բարձրացրած հարցերը և համատեղ ջանքերով կփորձեն լուծել առկա խնդիրները: «Մենք բոլորս՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, ունենք մեկ խնդիր: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի սահմանամերձ համայնքում ապրող գյուղացին իրեն ապահով զգա: Դուք հերոս ժողովուրդ եք, և մենք հպարտանում ենք ձեզանով ու պարտավոր ենք անել այնպես, որ դուք ձեզ ձեր հողում ապահով զգաք, պետք է պայմաններ ստեղծենք ձեր խաղաղ ու ապահով արարման համար: Մենք ամեն անգամ, երբ գալիս ենք սահմանամերձ համայնք, մտածում ենք գնանք մարդկանց ոգեշնչենք, սակայն ստացվում է այնպես, որ դուք եք մեզ ոգեշնչում: Մեզ համար շատ կարևոր է, որ դուք պահեք ձեր հաղթական ոգին, և մեր բոլորիս խնդիրն է լինել սահմանամերձ համայնքի բնակիչների կողքին»,- նշեց Շարմազանովը:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Տավուշի մարզի Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանին պարգևատրել է անվանական ժամացույցով: Պարգևը համայնքի ղեկավարին հանձնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Աշխատանքային այցով Տավուշի մարզ մեկնած պատգամավորների թվում էին նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը և անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանը:

Պատգամավորները զրուցեցին համայնքի բնակիչների հետ, ծանոթացան նրանց խնդիրներին, հետաքրքրվեցին վերջերս ընդունված սահմանամերձ համայնքներում ձեռնարկատիրական գործունեության ծավալումը հարկերից ազատելու, ինչպես նաև կոմունալ վճարները 50 տոկոսով փոխհատուցելու մասին օրենքի նախագծերի արդյունքներից: Պատգամավորները պատասխանեցին բնակիչների բոլոր հարցերին, լսեցին նրանց բողոքները՝ խոստանալով կառավարության հետ քննարկել և լուծում տալ դրանց: Պատգամավորներն այցելեցին նաև օրերս հակառակորդի գնդակից զոհված, նույն համայնքի բնակիչ Արման Ուդումյանի տուն, ինչպես նաև եղան մարտական դիրքերում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարարՍանկտ Պետերբուրգի դատարանը Ալեքսանդր Նևզորովին և ընտանիքին վտարել է տնիցWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել էՍեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿԹրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետՆիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվԲաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստՈւշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում «Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր
Ամենադիտված