«Հեշտ չէ լինել Կրիշտիանու Ռոնալդու». Կասիլյաս
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի երկխաղյա որակազրկումը, որը ֆուտբոլիստը ստացել է «Կորդոբայի» հետ հանդիպմանը մրցակցին հարվածելու համար:
Մադրիդյան թիմի դարպասապահը մասնավորապես նշել է.
«Հեշտ չէ լինել Կրիշտիանու Ռոնալդու: Նա միշտ մեծ ճնշման տակ է: Նրա վրա են սևեռված բազմաթիվ հայացքներ: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ռոնալդուին: Ինչ արվել է, արդեն արվել է: Նա կվճարի իր սխալի համար հաջորդ երկու խաղերում», -Կասիլյասի խոսքը մեջբերում է Football-Espana-ն:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու