Եգիպտոսում իսլամիստներն օտարերկրացիներին ահաբեկչության ալիքով են սպառնացել
Աշխարհ
«Մահմեդական եղբայրներ» ասոցիացիան կոչ է արել բոլոր օտարերկրացիներին հեռանալ Եգիպտոսից մինչև փետրվարի 11-ը, հակառակ դեպքում՝ սպառնալով ահաբեկչության ալիքով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Հայտարարությունում ասվում է, որ բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, ներառյալ՝ զբոսաշրջիկներին և տարբեր ընկերությունների պայմանագրային աշխատակիցներին, «հնարավորություն է տրվում մինչև փետրվարի 11-ը հեռանալ երկրից»:
Օտարերկրյա կառույցները, ինչպես նշվում է, պետք է իրենց արտոնագրերը հետ կանչեն մինչև փետրվարի 20-ը: Դրանից հետո, ինչպես սպառնացել են ծայրահեղականները, ուժի մեջ է մտնում «հեղափոխական պատժի շարժումը», որոնք օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչությունները կդարձնեն իրենց հարձակումների օբյեկտ:
«Վերջինը Եգիպտոսից պետք է դուրս գան դիվանագետները և օտարերկրյա պետությունների դեսպանները»,- նշված է հայտարարության մեջ:
Շաբաթ օրը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ահ-Սիսին հայտնել էր, որ պատերազմ է հայտարարում ահաբեկչությանը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու