Իրաքում մեկ ամսվա ընթացքում զոհվել է ավելի քան 1370 մարդ. ՄԱԿ
Աշխարհ
2015թ. հունվարին Իրաքում ռազմական հակամարտության հետևանքով զոհվել է 1375 մարդ: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:
Կազմակերպության տվյալներով՝ մեկ ամսվա ընթացքում վիրավորվել է 2.2 հազար մարդ: Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է երկրի մայրաքաղաք Բաղդադում:
Զոհերի թվում է 790 խաղաղ բնակիչ, մյուսներն իրաքյան բանակի զինծառայողներ են:
Հիշեցնենք, որ Իրաքում բանակը մարտեր է մղում «Իսլամական պետության» դեմ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու