Անբարոյականություն է. ԼՂՀ-ն ի՞նչ կապ ունի 100-րդ տարելիցն առանց ռեժիմի դիմավորելու հետ. Սամվել Ֆարմանյան
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովի նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձավ Բերձորում Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին՝ ընդգծելով, որ միջադեպն, իհարկե, դատապարտելի է: «Ե՛վ հայաստանյան, և՛ ղարաբաղյան իրավապահ մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն և իրադարձությունը ներկայացնեն հանրությանը»,-ասաց նա, սակայն շեշտեց, թե ինքը ցանկանում է խոսել խնդրի երկրորդ կողմի մասին:
«Ինչպե՞ս կարելի է ապրիլի 24-ը, որ ենթադրաբար ողջ հայության միասնության խորհուրդն ունի, թեկուզ և ցեղասպանության զոհերի հիշատակման բացասական կոնտեքստում, դարձնել ժողովրդի պառակտման առարկա: Ռեժիմի դեմ պայքարել ցանկացողները կարող են դա անել և պետք է անեն ՀՀ տարածքում: ԼՂՀ-ն ի՞նչ կապ ունի 100-րդ տարելիցն առանց ռեժմի դիմավորելու հետ: Անբարոյականություն է և դրա մասին պետք է բոլորը բարձրաձյան խոսեն»,- նկատում է պատգամավորը:
«Չի կարելի գնալ Ղարաբաղ ու ղարաբաղցիներին հայրենասիրություն սովորեցնել, որ հայությունն անպարտ է, ղարաբաղցիներն են մեզ սովորեցրել, որ հայությունն անպարտ է, նաև մեր մասնակցությամբ: Սա անընդունելի երևույթ է, դա նշանակում է՝ չճանաչել սրբության ամենավերջին սահմանները»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու