Երևանում հունվարի 23-29-ին ծնվել է 419 երեխա
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ հունվարի 23-29-ն ընկած ընկած ժամանակահատվածում այցելել է 36758 քաղաքացի:
Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4425 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 886 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:
Հունվարի 23-29-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 419 երեխա` 226 տղա և 193 աղջիկ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու