Եգիպտոսում մահապատժի է դատապարտվել իսլամի 183 կողմնակից
Աշխարհ
Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել «Մահմեդական եղբայրներ» արգելված կազմակերպության 183 կողմնակցի, ովքեր մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Քննիչների տվյալներով՝ նրանցից բոլորն էլ որոշակի դեր են խաղացել 2013 թ. օգոստոսին Կարդաս քաղաքում տեղի ունեցած սպանության գործում: Այդ ժամանակ կատաղի բախումներ են տեղի ունեցել ուժայինների և իսլամիստների միջև: Դիմադրության արդյունքում հեղաշրջում է տեղի ունեցել, որից հետո արտաքսվել է նախագահ Մուհամեդ Մուրսիի բանակը:
Ավելի վաղ, 34 հոգի արդեն դատապարտվել է հեռակա կարգով:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու