Ադրբեջանի ԶՈւ-ն լայնամաստաբ զինավարժանքներ է սկսել
Ադրբեջան
Ադրբեջանի զինված ուժերն այսօր լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ են սկսել՝ ներգրավելով զորքերի բոլոր տեսակները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: Նշվում է, որ զինավարժանքներն անցկացվում են Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ: Զինավարժանքները ղեկավարում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեդին Սադըգովը:
Զինավարժանքներին կմասնակցեն 15 հազար զինծառայողներ, 300 միավոր զրահատեխնիկա, 200-ից ավելի հրթիռային ու հրետանային սարքեր, մինչև 20 միավոր ավիացիա, հակաօդային պաշտպանության սարքեր
Զորամիավորումների կողմից զորահավաքի գծով հանձնարարությունների կատարումն ստուգելու համար զինավարժանքներում ներգրավվել է 5 հազար զինապարտ և 300 միավոր ավտոմոբիլային տեխնիկա: Զինավարժանքների անցկացման վայրն ու տևողությունը չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու