Բրիտանական Բրիստոլը դրսում ծխելու արգելք է սահմանում
Աշխարհ
Բրիստոլը դարձել է Բրիտանիայի առաջին քաղաքը, որտեղ թեստավորվել է ծրագիր, որի շրջանակներում հասարակական վայրերում ստեղծվում են ծխելուց զերծ գոտիներ բաց երկնքի տակ: Սակայն ծխելու լիակատար արգելք չի սահմանվում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող այս քաղաքը, որը հայտարարվել է «Եվրոպայի 2015 թվականի կանաչ մայրաքաղաքը», գործարկել է փորձնական ծրագիր, որի շրջանակներում սահմանափակվում է ծխելն այն վայրերում, որոնք ժողովրդականություն են վայելում ընտանիքների շրջանում:
Այս նախաձեռնությունն առաջարկած «Ծխելուց զերծ հարավ-արևմուտք» կազմակերպության ներկայացուցիչները հուսով են, որ այս կերպ կհաջողվի տեղի բնակչության համար ստեղծել բնապահպանական առումով ավելի նպաստավոր կենսապայմաններ:
Ծխողների իրավունքների պաշտպանները հայտարարում են, որ ծխելու դեմ քարոզչական նյութերը հարկադրումներ և սպառնալիքներ են բովանդակում:
Նյու Յորքը, Տոկիոն և Հոնկոնգն արդեն ծխելու արգելք են սահմանել բաց երկնքի տակ գտնվող առանձին հասարակական վայրերում, որոնք ժողովրդականություն են վայելում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու