Կուբայում հրապարակվել են Ֆիդել Կաստրոյի նոր լուսանկարները
Լուսանկարներ
Կուբայի «Գրանմա» թերթը փետրվարի 3-ին վերջին կես տարվա ընթացքում առաջին անգամ հրապարակել է Ֆիդել Կաստրոյի նոր լուսանկարները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ֆիդելը բացառիկ անձնավորություն է»,- ասված է կուբայական հեղափոխության 88-ամյա առաջնորդի լուսանկարների տակ արված գրություններում:
Ֆիդել Կաստրոն երկար ժամանակ դուրս չէր գալիս հանրության առաջ, իսկ նրա հրապարակված վերջին լուսանկարը թվագրված է անցյալ տարվա օգոստոս ամսով: Ընթացիկ տարվա սկզբին զանգվածային լրատվամիջոցներից մի քանիսը գրել էին Կաստրոյի մահվան մասին: Լուրերը հերքվել էին հունվարի վերջին. այն ժամանակ պետական գործիչը երկարատև լռությունից հետո նամակով դիմել էր կուբացի ուսանողներին: Դրանում, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Կաստրոն նշել էր, որ նախկինի պես «չի վստահում ԱՄՆ-ի քաղաքականությանը»:




















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)