Charlie Hebdo-ի նոր համարը լույս կտեսնի փետրվարի 25-ին
Աշխարհ
Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի նոր համարը լույս կտեսնի 2015թ-ի փետրվարի 25-ին: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով պարբերականի աշխատակից Լորան Լեժենի Twitter-ում արված գրառմանը:
«Վերջապես: Մի փոքր համբերություն, Charlie Hebdo-ն լույս կտեսնի փետրվարի 25-ին: Կհանդիպենք թերթերի բոլոր կրպակներում»,- նշվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Charlie Hebdo-ի հաջորդ թողարկումը վաճառքում կհայտնվի մի քանի շաբաթ անց: Նշվում է, որ վերջին համարի տպաքանակը կազմել է 7 մլն:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու