Փայտոջիլներին մարդկությանը նվիրել են չղջիկները
Գիտություն և Մշակույթ
Ամերիկացի ծագումնաբանները պարզել են, որ անկողնային փայտոջիլները մարդկությունը փոխ է առել չղջիկներից, իսկ մակաբույծների հետ հանդիպումը տեղի է ունեցել քարանձավներում, որոնք հնադարյան մարդիկ բաժանել են ձեռնաթևավորների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետազոտության արդյունքները ներկայացված են Molecular Ecology հանդեսում, իսկ դրա մասին հակիրճ հաղորդել է BBC Earth-ը:
Թալսայի համալսարանի (Օկլահոմա) գիտնականները համեմատել են մարդկանց և չղջիկների վրա մակաբուծվող Cimex lectularius անկողնային փայտոջիլի տարբեր պոպուլյացիաների գեները: Պարզվել է, որ բոլոր փայտոջիլները սերում են ընդհանուր նախնիներից. մակաբույծները նոր տերերի վրա են անցել Աֆրիկայից հնադարյան մարդկանց դուրս գալուց հետո: Եվրասիայի լայնարձակ տարածքներում նրանք սկսել են բնակություն հաստատել քարանձավներում՝ չղջիկների հարևանությամբ:
XIX դարում փայտոջիլներ հանդիպում էին գրեթե յուրաքանչյուր տանը, սակայն 1950-ական թվականներին պեստիցիդների ակտիվ օգտագործումը մարդկությանը փրկեց այդ մակաբույծներից: XXI դարի սկզբին փաստոջիլները մուտացիայի են ենթարկվել, և այժմ առանձնյակների մինչև 90 տոկոսն անընկալունակություն է մշակել հիմնական միջատասպանների (պերիտրոիդների) նկատմամբ: Դրա հետևանքով ԱՄՆ-ի հյուրանոցներում և բնակելի տներում փայտոջիլների թվաքանակի նոր աճ է նկատվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)