Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան 

«Ես ինձ դնում եմ լրագրողի տեղը, ով եկել է ԱԺ, ծանոթացել կանոնակարգին և մտածում է` հավատարմագրվի, թե ոչ». Ա. Ղազարյան

Հասարակություն

Ազգային ժողովի լրատվական վարչության և լրագրողների միջև ստեղծված հակասությունները թեղափոխվում են իրավական դաշտ: Պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը լրագրողներին խորհուրդ է տալիս դիմել դատարան, քանի որ ինքը խնդիրներ է տեսնում: Մասնավորապես Արփինե Հովհաննիսյանը գտնում է, որ լրատվական վարչության պետի կողմից կիրառվում է հետադարձ ուժ, ինչն օրենքի խախտում է: Այս և այլ հարցերի շուրջ Orer.am-ը զրուցել է ճանաչված իրավաբան, մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավորի թեկնածու Արա Ղազարյանի հետ:

-Պարոն Ղազարյան, երևի ծանոթ եք արդեն ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի հետ կապված առաջացած որոշակի կոնֆլիկտներին, որոնք առաջացել են լրատվամիջոցների և Ազգային ժողովի լրատվական վարչության միջև: Այս տարվանից Ազգային ժողովի նախագահն ընդդունեց լրագրողների հավատարմագրման նոր կարգ: Նոր կարգով սահմանվել է լրատվամիջոցին առաջադրվող նոր պահանջներ: Նախկինում կայքերը հավատարմագրվելու համար կարող էին ունենալ օրական 800 այցելու, որպեսզի հավատարմագրվեին, հիմա այդ 800-ը դարձավ 2 հազար: Սրա մի քանի կայքեր, որոնք դիմել էին հավատարմագրման և իրենց խոսքով մերժվել, ակնարկ է արվել օրենքի հետադարձ ուժի կիրառման մասին, մասնավորապես, որ իրավական ակտը չի կարող հետադարձ ուժ ունենալ, քանի որ նախատեսում է ոչ բարենպաստ պայմաններ: Իսկապե՞ս ԱԺ լրատվական վարչության կողմից կատարվել է խախտում:

-Տեսականորեն, երբ խոսում են հետադարձ ուժի մասին, նկատի ունեն առաջին հերթին կանխատեսելիությունը, երկրորդ հերթին նկատի ունեն միայն օրենքի հիման վրա կոնկրետ գործողություն: Այսինքն' սահմանվում են խաղի կանոններ, բոլորը համաձայն են խաղի կանոններին և սկսում են միասին շարժվել: Եվ այդ ընթացքում հանկարծ ինչ-որ մեկը որոշում է խաղի կանոնները փոխել: Մնացածը կարող են ասել' գիտեք մենք պայմանավորվածություն ունենք և մենք այն պահին, երբ պայմանավորվածություն ունեցանք, չէինք կարող կանխատեսել, որ խաղի կանոնները կփոխվեն: Ինչ վերաբերվում է այդ դեպքին, ապա անկեղծ ասած ես հետադարձ ուժի խնդիր այստեղ չեմ տեսնում, քանի որ կարգավորումը փոխվել է ոչ թե արդեն ձևավորված իրավակարգավորման կիրառելու պահից, այլ հենց սկզբից. նախկինը արդեն դրեցինք մի կողմ և նորը որոշում ենք, նոր խաղի կանոններ ենք մշակում և դնում ենք կիրառության մեջ: Այ եթե կիրառության մեջ դնելուց հետո իրավասու անձը որոշեր այս օրական 2 հազար այցելուների շեմը ներմուծել, ես կասեի, որ հետադարձ կիրառելիություն է, որը ոչ բարենպաստ հետևանքներ է առաջացնում:

-Այսինքն եթե այդ փոփոխությունն արվեր հավատարմագրման ժամկետի մեջ, երբ դեռ նախորդ կարգով հավատարմագրված լրագրողներ կային, և այդ փոփոխության հիմքով լրագրողները զրկվեին հավատարմագրումից, այսինքն 800 էր, հիմա 2 հազար, այդ դեպքում կարո՞ղ էր հետադարձ ուժ ունենալ:

-Այո, նրանք կարող էին ասել, որ գիտեք կանխատեսելի չէր մեզ համար: Հետադարձ ուժի հիմնական սկզբունքներից մեկը կանխատեսելիությունն է: Նրանք իրավացիորեն կարող էին ասել, որ այն պահին, երբ մենք միասին որոշեցինք խաղի կանոնները և մենք սկսեցինք առաջնորդվել ու դրանով աշխատել, կանխատեսելի չէր: Երբ դուք ներկայացնում եք հանրությանը, հրապարակում եք կարգը, բոլորին արդեն դա հասու է և մատչելի և հստակ է, էլի կանխատեսելիության սկզբունքից է բխում, այդ պահից արդեն ձևավորվում է իրավահարաբերություն: Եթե դրանից հետո Ազգային ժողովի նախագահը փոխեր, ես կասեի, որ կիրառվեց հետադարձ ուժ: Բայց այս դեպքում հետադարձ ուժի մասին խոսք լինել չի կարող: Եթե հենց սկզբից մենք ասում ենք, որ ներմուծում ենք չափանիշներ, սա արդեն կանխատեսելի է: Այլ բան է, որ ինչ-որ մեկը կարող է մտածել, որ այս 2 հազար այցելու որպես շեմ հաստատելը իրավաչափ չէ, համաչափ չէ, անհրաժեշտ չէ, դա այլ խնդիր է: Բայց ոչ հետադարձ ուժ:

-Լրատվամիջոցները, որոնք հետադարձ ուժի մասին խոսեցին, տեքստերից ակնհայտ դարձավ, որ իրավաբանի խորհրդատվություն են ստացել, ու հետագա զարգացումներից մասնավորապես պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի խոսքից հետո պարզ դարձավ, որ հենց հետադարձ ուժի մասին ինքն էր խոսել, քանի որ ինքը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ակնարկ արել էր հետադարձ ուժի մասին: Այսինքն' եթե հետադարձ ուժի հարց այստեղ քննարկելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա, ապա ենթադրվում է, որ նման ակնարկ էլ չպետք է լիներ: Ակնհայտ է, որ հետադարձ ուժի ղափարը հենց Արփինե Հովհաննիսյանը մտցրեց: Այս առումով տարօրինակ չէ՞, որ գիտությունների թեկնածու, դոցենտ, պատգամավոր Հովհաննիսյան Արփինեն չգիտի: Այդ դեպքում նպատակը ո՞րը կարող է լինել:

-Ես չեմ կարող գնահատական տալ որևէ այլ անձի պրոֆեսիոնալիզմի մասին, ուղղակի ես հայտնում եմ, որ ես ինքս համաձայն չեմ նման մոտեցման հետ և ես չեմ տեսնում հետադարձ ուժ, անկանխատեսելիություն: Ես ունեմ սկզբունք, չափանիշ' կանխատեսելիությունն է: Ես ինձ դնում եմ լրագրողի տեղը, ով եկել է ԱԺ, ծանոթացել է կանոնակարգի հետ և մտածում է' հավատարմագրվի, թե ոչ: Եվ նա որոշում է հավատարմագրվել: Հավատարմագրվում է, և ընթացքում ոչինչ չի փոխվում: Այսինքն' նրա համար կանխատեսելի էր, որով ինքը կանխորոշեց իր ապագան: Այս ձևաչափը կիրառելով եմ որոշում' հետադարձ ուժ կա, թե ոչ: Բնական է, որ այստեղ չկա հետադարձ ուժ:
Իսկ թե ինչո՞ւ է պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ոչ իրավաչափ մեկնաբանություններ ներկայացնում, թերևս կարող ենք միայն ենթադրել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը
Ամենադիտված