«ՀԺ». +22-ը Հայաստանի պատմության համար ձմեռային ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է
Հայկական Մամուլ
«Ի հեճուկս կանխատեսումների, երեկ Երևանում ձմեռային ջերմության նոր ռեկորդ չի սահմանվել: Ընդամենը կրկնվել է 1966 թվականի ռեկորդը՝ +15 աստիճան: Իջևանի և Կապանի տարածաշրջաններում երեկ գրանցվել է +22 աստիճան: Գրում է «ՀԺ»-ն:
Հայհիդրոմետից հավաստիացնում են, որ +22-ը Հայաստանի պատմության համար ձմեռային ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է: Թերթի երեկվա համարում գրել էին, թե 1966 թվականին էլ Կապանում եղել է +22: Երեկ պարզվեց, որ սա Հայհիդրոմետից թերթին ուղարկված պատասխանում տեղ գտած վրիպակի հետևանք է: Իրականում մինչև երեկ Հայաստանի ձմեռային ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը եղել է 18.6 աստիճան, որը գրանցվել է 1966 թվականին Կապանում:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու