Լավագույնը, ինչը կարող է պատահել, Ռոնալդուի բացակայությունն է դաշտում. Բետու
Սպորտ
«Սևիլիայի» դարպասապահ Բետուն Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի հետաձգված հանդիպումից առաջ, նշել է, որ ուրախ է Կրիշտիանու Ռոնալդուի բացակայության համար:
Հիշեցնենք, որ պորտուգալացին խաղին չի մասնակցի՝ որակազրկման պատճառով:
«Կրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե գնդակի» դափնեկիր է, նա ունակ է միայնակ վճռել խաղի ելքը: Լավագույնը, ինչը կարող է պատահել, Ռոնալդուի բացակայությունն է դաշտում: Նա, սակայն, «Ռեալում» միակը չէ, ով վտանգավոր է: Մենք պետք է մրցակցին ստիպենք գիտակցել, որ «Սևիլիան» նույնպես մասնակցում է այդ խաղին»,- Բետուի խոսքը մեջբերում է A Bola-ն:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու