«Դանի Ալվեշի համար նոր թիմ ենք փնտրում». ֆուտբոլիստի գործակալ
Սպորտ
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը և իր գործակալը՝ Դինորա Սանտանան, կարծում են, որ կատալոնյան ակումբը այլևս հետաքրքրված չէ ֆուտբոլիստի ծառայություններով: Այդ պատճառով էլ Ալվեշը արդեն մտածում է ակումբը փոխելու մասին:
«Բարսելոնայի» ներկայացուցիչները մինչև հիմա մեզ հետ կապ չեն հաստատել պայմանագրի երկարաձգման համար: Մենք սա դիտարկում ենք իբրև ֆուտբոլիստին հաջորդ մրցաշրջանում թիմում տեսնելու ցանկության բացակայություն: Այդ պատճառով էլ նոր թիմ կփնտրենք Ալվեշի համար: Տարօրինակ է, որ ակումբը թույլ է տալիս նման ֆուտբոլիստին հեռանալ անվճար», - գործակալի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Ալվեշի պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ավարտվում է 2015թ-ին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու