ԻՊ-ի գրոհայինների կողմից մահապատժի ենթարկված լրագրողի գրքերը Ճապոնիայում դարձել են բեսթսելլեր
Գիտություն և Մշակույթ
Գրքերը, որոնց հեղինակն անցյալ շաբաթ «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների կողմից մահապատժի ենթարկված լրագրող Քենձի Գոտոն է, Ճապոնիայում դարձել են բեսթսելլերներ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Ճապոնացի լրագրողի գրքերն անհետացել են գրախանութներից, Amazon.co.jp համացանցային խանութի գրքերի բաժնում դրանք համարվում են բեսթսելլեր N1 և ամբողջությամբ վաճառվել են: Մանկական գրականություն հրատարակող Chobunsha հրատարակչությունը, որը թողարկել է Գոտոյի 4 գրքերը, հայտնել է նրա ստեղծագործությունների լրացուցիչ հրատարակման մասին՝ գրախանութներից եկող պատվերների հոսքի պատճառով:
«Մենք կարող ենք միայն շարունակել պատմել այն մասին, թե ինչ է լրագրող Գոտոն թողել իրենից հետո: Մեր պարտքն է շարունակել հրատարակել նրա գրքերը, որպեսզի երեխաները կարողանան իմանալ, թե ինչ էր նա իրականում ցանկանում փոխանցել իրենց»,- ասվում է հրատարակչության հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)