Նման պատասխանով Դուք ինձանից չեք ազատվի. Փոստանջյանը՝ Հասմիկ Պողոսյանին (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հարց ուղղեց Արարատը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակութային ժառանգություն ճանաչման վերաբերյալ:
Ըստ պատգամավորի՝ հատկապես այս տարի պետք է այս գործընթացն իրականություն դառնա: Բացի այդ, նա նշեց, որ նման օրինակ է եղել Ճապոնիայում:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանեց, որ ոչ նյութական մշակութային ժառանգությունը կոնվենցիայի հետ կապ չունի «Եթե այսօր մի արժեք կա, որը բացառապես պաշտպանված է, Արարատ լեռն է: Իրեն ոչ կարելի է վտանգել, ոչ կարելի է փչացնել, ոչ կարելի է քանդել: Իսկ աշխարհում, որպես հայկական ժառանգություն, ինքը բավական հանրահռչակ է»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու