Ադրբեջանում ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահը ձերբակալվել է կաշառքի համար
Ադրբեջան
Ադրբեջանում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Սաբիրաբադի շրջանի ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ, Սաբիրաբադի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Ռաիլ Մուսաևը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը:
Ռ.Մուսաևն իր պահանջած 500 մանաթի փոխարեն 200 մանաթ կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է 2015 թվականի փետրվարի 3-ին, իր առանձնասենյակում: Վերջինս զինակոչիկից կաշառքը պահանջել է զինծառայության համար նրա պիտանի չլինելու մասին համապատասխան բժշկական փաստաթղթեր ձևակերպելու համար: Փաստի առնչությամբ կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու