Գիտնականը բացատրել է, թե ինչու է ձմռանը վտանգավոր ամառային մարզակոշիկներով վազելը Նշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգը Temu-ն փոխում է առեւտրային կանոնները Նշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգը Բժշկուհին հայտնել է, թե որ հիվանդության հետ են հաճախ շփոթում ալերգիան 18-ամյա չինուհու մոտ միանգամից հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսի 18 տեսակ Նշվել են բերանի տհաճ հոտի ոչ ակնհայտ պատճառները Հոգեբանը հերքել է միջին տարիքի ճգնաժամի գոյությունը Ռուս և չինացի գիտնականները հայտնաբերել են «այրվող սառույցից» գազ արդյունահանելու միջոց։ Ջերմաստիճանը կնվազի. ձյուն, տեղումներ. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսում կատուների նկատմամբ վերաբերմունքի մութ կողմը «Շանթ դաշինքը» Կապանում հաղթեց` ստանալով 84.95 տոկոս ձայն 

Մեր վարկանիշը վտանգող բան է տեղի ունեցել, մենք պարտավոր ենք բացահայտել. ԼՂՀ օմբուդսմենը` Բերձորի ծեծի մասին

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանարապետության մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը Բերձորում տեղի ունեցածն իրենց վարկանիշը վտանգող դեպք համարեց՝ վստահեցնելով, որ իրենք շահագրգռված են այն բացահայտելու հարցում:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին՝ Բերձորի հատվածում, ծեծկռտուք էր տեղի ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած «100-ամյակն առանց ռեժիմի» դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների եւ ԼՂՀ ոստիկանների միջեւ: Իսկ ամեն ինչ սկսվել էր նրանից, որ «Հիմնադրամի» անդամները չէին անսացել արցախցիների հորդորին, որ Արցախում նմանօրինակ ավտոերթ չիրականացվի, եւ որոշել էին գնալ, ինչն էլ վերածվել էր ծեծկռտուքի:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանը փետրվարի 2-ին դիմել էր ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանին՝ քաղաքացիների ոտնահարված իրավունքները վերականգնելու հարցով:

«Ժողովուրդ»-ը ՄԻՊ նամակի եւ կատարված միջադեպի մասին զրուցել է ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանի հետ:

-Պարո՛ն Հայրապետյան, ինչպե՞ս կգնահատեք Բերձորում կատարվածը:

-Այնպիսի մի վիճակ է, որ երկու, երեք, հինգ օրվա ընթացքում հանգամանքները հնարավոր չէ պարզել, եւ մեր կողմից անլուրջ կլինի, եթե այս պահին ինչ-որ գնահատական փորձեմ տալ: Սա սովորական դեպք չէ, սովորական երեույթ չէ, որ մի քանի օրում կողմնորոշվես: Բազմաէպիզոդ դեպք է տեղի ունեցել: Մենք զբաղվում ենք, այն, ինչ կախված է մեզանից, այն, ինչ իմ լիազորությունների շրջանակում կա' հարցումներ ոստիկանությանը, դատախազությանը, նյութեր ստանալ, ուսումնասիրել, մենք օրենքով իրականացնում ենք մեր աշխատանքները: Նյութեր կան, որոնք ուղարկված են քննչական մարմին՝ գործ հարուցելու կամ նյութերով որոշումներ կայացնելու համար: Հիմա այն պահը չէ, որ մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգումներով հանդես գա: Քաղաքական գործիչները, հասարակական կազմակերպությունները կարող են խոսել այդ մասին, իսկ ես պարտավոր եմ խոսել միայն հետեւությունների մասին, իմ կողմից կայացրած որոշումների մասին, եթե ես բացահայտել եմ մարդու իրավունքների խախտումներ, դրանց վերականգնման աշխատանքներ եմ իրականացրել: Եթե այսօր ես որեւէ խախտման մասին խոսեմ, դրանով կխանգարեմ նաեւ քննությանը, դեմ կգնամ օբյեկտիվությանը:

-Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այդ միջադեպի առիթով դիմել է Ձեզ, պատասխանե՞լ եք նրա նամակին:

-Դեռ չեմ հասցրել պատասխանել պարոն Կարեն Անդրեասյանին, քանի որ դեռ ուսումնասիրում ենք, ինչպե՞ս կարող ենք կիսատ-պռատ նյութերով պատասխանել պաշտպանին: Նշեմ, որ մինչ Կարեն Անդրեասյանի նամակը ստանալը, մենք արդեն երկու օր աշխատում էինք տեղի ունեցած մասով: Կրկնում եմ՝ մեզ ժամանակ է պետք:

-Արդյո՞ք այս միջադեպը չի անդրադառնա ԼՂՀ վարկանիշի վրա:

-Հավատացեք՝ գիշեր չկա, աշխատում ենք, մեր վարկանիշին վտանգող բան է տեղի ունեցել, մենք պարտավոր ենք բացահայտել: Եթե բացահայտվի, որ իրոք տեղի է ունեցել մարդու իրավունքների խախտում, իհարկե, կազդի մեր հեղինակության վրա:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիտնականը բացատրել է, թե ինչու է ձմռանը վտանգավոր ամառային մարզակոշիկներով վազելըՆշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգըTemu-ն փոխում է առեւտրային կանոններըՆշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգըԲժշկուհին հայտնել է, թե որ հիվանդության հետ են հաճախ շփոթում ալերգիան18-ամյա չինուհու մոտ միանգամից հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսի 18 տեսակՆշվել են բերանի տհաճ հոտի ոչ ակնհայտ պատճառներըՀոգեբանը հերքել է միջին տարիքի ճգնաժամի գոյությունըՌուս և չինացի գիտնականները հայտնաբերել են «այրվող սառույցից» գազ արդյունահանելու միջոց։Ջերմաստիճանը կնվազի. ձյուն, տեղումներ. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԳիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսում կատուների նկատմամբ վերաբերմունքի մութ կողմը«Շանթ դաշինքը» Կապանում հաղթեց` ստանալով 84.95 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, որ հատուկ ռիթմով երաժշտությունը կարող է նվազեցնել սթրեսն ու անհանգստությունըԱպարանում Կարեն Եղիազարյանը ստացավ 99 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, թե որ դեպքում է թեյը մեծացնում անոթային հիվանդությունների զարգացման վտանգըՀայտնաբերվել է հոդացավը մեղմելու անսովոր միջոցՎիտամին C-ի հակաքաղցկեղային նոր հատկություն է հայտնաբերվելՆախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավըԿույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ի համար Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց Վթարային ջրանջատումներ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխության դեպքումՀիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ) Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում Առաջին թվերը Կապանից. հաղթում է Գեւորգ Փարսյանը Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերըԱլագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքումԱկտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար ենՍևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումըՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքինԳևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ
Ամենադիտված