«Հրապարակ». Ծառուկյանն օգնել է Սամվել Բաբայանին փակել պարտքերի մի մասը
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը Մոսկվա գնալիս երբեմն հանդիպում է ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ, որը պարտքերի պատճառով հեռացավ Հայաստանից: Ավելին, ըստ ԲՀԿ թերթի աղբյուրների, Ծառուկյանն օգնել է, որ Բաբայանն այդ պարտքերի մի մասը փակի:
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ծառուկյանը խոստացել է, իր նախագահ դառնալու դեպքում, Բաբայանին պաշտպանության նախարար նշանակել: Ի դեպ, վերջերս Գյումրու դեպքերի ֆոնին «վեր հառնած» ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ժամանակին հենց Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության անդամ էր, Բաբայանի թիմից էին նաև Անդրանիկ Թևանյանը, Էդիկ Անտինյանը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու