Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնությունում հայտնի են (լուսանկար)
Սպորտ
ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Դանիայի, Ռումինիայի, Ուելսի, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները: Ընդհանուր առմամբ, ընտրական փուլի մասնակից 52 թիմերը վիճակահանությամբ բաժանվեցին 9 խմբի, որոնց հաղթողները ձեռք կբերեն եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Խմբերում երկրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 4 թիմերը փլեյ-օֆֆ փուլում կվիճարկեն 2017 թ. Լեհաստանում կայանալիք եզրափակիչ մրցաշարի վերջին 2 ուղեգրերը: Մրցաշարին առաջին անգամ կմասնակցի 12 թիմ. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:



















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու